Ռուսաց լեզվի այբբենարան-կոմիքսի շնորհանդեսն է կայացել Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվեր է պատրաստել Երևանի Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում): Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Ռուսերեն սովորելը Գրիբոյեդովի հետ» նոր ինքնատիպ այբբենարան-կոմիքսի շնորհանդեսը: Գաղափարի հեղինակը Երևանում Ռուսաստանի տան ղեկավար, հայտնի հեռուստալրագրող Վադիմ Ֆեֆիլովն է, որը աշխատել է աշխարհի շատ երկրներում:
Այբբենարան-կոմիքսի մասին. հրապարակման նպատակն է բարձրացնել երեխաների հետաքրքրությունը ռուսաց լեզու սովորելու նկատմամբ: Երիտասարդ ընթերցողների ուշադրությունը գրավելու համար հեղինակները օգտագործել են յուրօրինակ մոտեցում: Որոշվել է, որ այբբենարանին անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել, բայց միևնույն ժամանակ չհեռանալ բուն նպատակից: Այբբենարանը ժամանակակից և գունագեղ գրաֆիկայի համադրություն է ռուսաց լեզվի ուսուցման դասական տարրերով: Շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյնաը