Հայաստանը օգտագործել է համակարգերը` Ադրբեջանի դեմ առանց ռուսական կողմին տեղյակ պահելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvoennoedelo.com-ը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս լարվածության սրման ֆոնին, մի շարք հայրենական լրատվամիջոցների լրագրողներ որոշել են հրապարակել նոր չհաստատված հաղորդագրություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հայկական կողմից «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի օգտագործման մասին: Ի պաշտպանություն իրենց տեղեկությունների` լրագրողները մեջբերում են այն պնդումը, որն, իբր, արել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Խաչատրյանը, որ Հայաստանն օգտագործել է այդ հրթիռները Ադրբեջանի դեմ առանց դրա մասին ռուսական կողմին տեղեկացնելու: Խաչատրյանը նման որոշում կայացնելու մեղքը բարդել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վրա, որը զինվորականներին ասել է, որ իրենք պարտավոր չեն համաձայնեցնել իրենց գործողությունները Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, տեղական լրագորղները նշում են, որ Ադրբեջանի ուղղությամբ արձակվել է 10 հրթիռ, և դրանցից միայն մեկն է հաջողությամբ հարվածել նպատակակետին:
Այնուամենայնիվ, հարկ է հիշեցնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի հնարավոր օգտագործման հանգամանքները պարզելու գործընթացում Ադրբեջանում խոսք չի եղել արձակումների թվի և որևէ թիրախի խոցման մասին: Բացի դա հավասարապես, չկա պաշտոնական հաստատում այն խոսքերի, որոնք իբր ասել է այդ առիթով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը