Ի դեմս Փաշինյանի՝ գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցողի հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄարդկության պատմությունը բազում հոգեգարների է ճանաչում, որոնք ոչ թե ամաչում, այլ հպարտանում են իրենց սադոմազոխիստական հակումներով, գործած հանցանքներով։ Դրանցից մեկը հպարտանում է իր կատարած սերիական սպանություններով, բռնաբարություններով, մյուսը՝ իր կատարած այլ հանցանքներով։ Ամենայուրահատուկ դեպքը, սակայն, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հպարտ է պարտությամբ, հստակ է՝ գործ ունենք կլինիկական դեպքի հետ։ Հազարավոր դիակներ, արյուն, պատերազմում տանուլ տված վարչապետը ոչ թե ցավում է դրա համար, փորձում հետևություններ անել, այլ պարզապես հպարտանում է դրանով։ Ցավալիորեն, այդպիսի հոգեվիճակ և խառնվածք ունեցող մարդն այսօր երկրի ղեկին է, քարոզչական ռեսուրսներ ունի և իր սեփական հոգեկան անհավասարակշռությունը փոխանցում է նաև իր կողմնակիցներին։
Սոցցանցերում հարյուրավոր անձանց կտեսնեք, որոնք ոչ միայն չեն ամաչում կրած խայտառակ պարտությունից, հազարավոր զինվորների սպանդից, նրանց մասունքների անարգումից, դեռ համարձակվում են բորենու պես ոհմակով հարձակվել իրենց սթափության կոչեր անողների վրա։ Հոգեբույժներն ու հոգեբանները տարիներ հետո հետազոտությունների ահռելի նյութ կունենան՝ այս ֆենոմենը բացատրելու համար, իսկ այսօր մեր հանրության առողջ հատվածի խնդիրն է՝ վերցնել երկրի ղեկը նման մարդկանց ձեռքից, այլապես վնասն անդառնալի կլինի, իսկ հետևանքները՝ ողբերգական։ Հնարավոր չէ, մարդկանց հոգեկան առողջության խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, մանավանդ երբ այդ խնդիրները կիսում է հանրության բավական մեծ զանգված։ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի առողջացման համար ավելի շատ բժշկական միջամտության կարիք կա, քան քաղաքական։ Իսկ դրա համար գործուն միջոցներ է հարկավոր ձեռնարկել, առաջին հերթին՝ երկիրը կառավարող հոգեգարներին մեկուսացնել։ Չէ՞ որ նրանք վտանգավոր կարող են լինել ոչ միայն իրենց, այլև շրջապատի համար։
Գևորգ Գալստյան