Վոլգոգրադը վերսկսել է թռիչքները դեպի Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆvolganet.net-ը գրում է, որ Վոլգոգրադի խոշոր տուրիստական գործակալությունների կողմից լավ լուրեր են հայտնել ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար. մայիսի 30-ից Վոլգոգրադի միջազգային օդանավակայանը կվերսկսի միջազգային օդային հաղորդակցությունը դեպի Հայաստան: Թռիչքները դեպի այդ պետության հնագույն մայրաքաղաք՝ Երևան, կիրականացվեն «Հյուսիսային քամի» ավիաընկերության կողմից:
Թռիչքները կիրականացվեն շաբաթվա կիրակի օրերին Embraer E-Jet ինքնաթիռներով: Մեկնումը Վոլգոգրադից ժամը 12: 00-ին է, վերադարձը Երևանից 16:35-ին: Թռիչքային ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 24-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքն առանց վիզայի է, այնտեղ կարելի է թռչել ինչպես արտասահմանյան, այնպես էլ ներքին ռուսական անձնագրով: Ճիշտ է, 14 տարեկանից փոքր երեխաները պարտավոր են թռչել միայն անձնագրով: Հայաստան մուտք գործելիս՝ ներկայացվում է սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի PCR թեստի բացասական արդյունքը, որն անց է կացվել մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը