Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։
Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։