Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր միակ փրկությունը այս դավաճան իշխանության վտարումն է կառավարական բոլոր շենքերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սյունիքի մարզում շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, երկու օր առաջ էլ  հայկական կողմն ունեցավ առաջին զոհը,  սակայն ՀԱՊԿ-ի կողմից, որին Հայաստանը պաշտոնապես դիմել էր, գործնական քայլեր չեն արձանագրվում:  Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

- Պարոն Համբարյան, ՀԱՊԿ-ի գործելաոճը համարժե՞ք է ստեղծված իրավիճակին և տեղի՞ն են Հայաստանի իշխանության հույսերը, որ ՀԱՊԿ-ի միջոցով հարցը կկարգավորվի։

—  Ուրեմն սկսենք նրանից, որ  նախօրեին  սպանվածը առաջին զոհը չի եղել այլ եղել է հերթական զոհը, որովհետև եթե հիշում եք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, նույն թվականի դեկտեմբերի 10-ին  ադրբեջանցիները 11 հայ զինվորականների գնդակահարել են  Հադրութի շրջանի  գյուղերից մեկում, որը հետո  դավաճան Նիկոլի կողմից հանձնվեց Ադրբեջանին։ Այնպես որ սա հերթական զոհն էր, այլ ոչ թե  առաջինը այդ կապիտուլյացիայից հետո։ Ինչ վերաբերում  է ընդհանրապես ՀԱՊԿ-ին դիմելուն  ապա կարող եմ ասել, որ սա հատուկ ծրագիր է, որն առաջ է տարվում Նիկոլ-Ալիևական տանդեմի կողմից  և դրա գլխավոր նպատակը հակառուսական տրամադրությունների  գեներացումն է  Հայաստանյան հասարակության մոտ, ինչպես նաև  ՀԱՊԿ-ի վարկաբեկումը։  Մեզ համար բացարձակ նորություն չէ այն, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չէ, որին Հայաստանը կարող էր ապավինել և  հույսը դնել նրա վրա։  Ինձ հետաքրքիր է, թե 250 ադրբեջանցի ասկյար  մտնում են Հայաստան այդ դեպքում ի՞նչ է նշանակում դիմել ՀԱՊԿ-ին։ Նախ  պետք է սկսենք նրանից, որ   ոչ թե ՀԱՊԿ-ն է իր անգործությունը ցույց տալիս, այլ  մենք ինքնախայտառակվում ենք։ Այսինքն մենք այնքան չկանք, որ 250  ասկյար ադրբեջանցի ոտքով գալիս մտնում են  Հայաստանի տարածք, անցնում են մի քանի կմ տարածք  տարբեր ուղղություններով՝ թե՛ Սև լճի, թե՛ Իշխանասարի հիմա էլ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, և մենք այդ 250 ասկյարին կարգի չենք կարողացել հրավիրել և դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Խնդիրը հետևյալն է, որ մեր հասարակության մի մասը, ինչպես  նաև լրատվամիջոցների մի մասը  սխալ ուղղությամբ են գնում։ Այո, ինձ համար միշտ էլ ՀԱՊԿ-ը եղել է փուչիկ կազմակերպություն և դա ապացուցելու կարիք չկա, ես ինքս էլ ժամանակին նշել եմ, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չէ, որը կարող է Հայաստանին պահպանել։ Բայց ինձ համար կրկնակի խայտառակություն է, որ մենք այնքան անճար, խղճուկ և ողբերգական վիճակում ենք, որ չենք կարող 250 ադրբեջանցի ասկյարի կանգնեցնենք և դիմում ենք ՀԱՊԿ-ին։ Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ ՀՀ-ում չկա իշխանություն,  մեր ամբողջ կառավարման համակարգը կազմաքանդված է, և մենք չունենք անվտանգություն, չունենք ՊՆ, ԳՇ, ԱԱԾ։ Եվ պետք է նախ սկսեք սրանից ոչ թե անցեք ՀԱՊԿ-ին։ Ինձ համար ՀԱՊԿ կազմակերպությունը ի սկզբանե չի եղել և չկա։ Հիմա հարց եմ տալիս մենք պետությո՞ւն ենք թե ի՞նչ ենք։ Սա է խնդիրը։

- Մենք տեսնում ենք լարվածություն Սյունիքում և Գեղարքունիքում։ Այդ համատեքստում տեսնում ենք նաև ՀՀ իշխանությունների արձագանքը, որ ՀԱՊԿ-ից այն կողմ որևէ լուծում չեն տեսնում: Սա որքանո՞վ է պայմանավորված սպասվող ընտրություններով: Այսինքն եթե չլիներ նախընտրական իրավիճակը,արդյո՞ք իշխանությունը կկարողանար այլ քայլերի դիմել։

— Ես կբերեմ մեկ կենցաղային օրինակ, որ կարողանանք հստակ ներկայացնել, թե այսօր ինչպիսի իրավիճակ է Հայաստանում․ երկու անձ վիճում են իրար հետ և մեկը մյուսին ծեծում է, ծեծվող անձը կարո՞ղ է  իրեն ծեծողի հետ հավասարը հավասարին բանակցել, իհարկե, ոչ։ Եվ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի  Հանրապետությունում չակերտավոր ասած շատ նորմալ է  այն իրավիճակին, որ կա Հայաստանում։  Այսինքն եթե հայաստանյան հասարակությունը նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ կապիտուլյացիա ստորագրած, Ալիևի կոշիկները լիզած,  Նիկոլ Փաշինյանի նման դավաճանը շարունակում է ղեկավարել այս երկիրը  ուրեմն ինքը նաև պետք է նորմալ վերաբերվի այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրի հետ՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետ։ Այսինքն մտածում են, որ այդ  կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց և վերջացա՞վ, իհարկե ոչ։ Ես նոյեմբերի 10-ին  իմ բազմաթիվ գրառումներում և հարցազրույցներում ասել էի, որ դա ոչ թե վերջն է այլ՝ սկիզբն է, ասել էի, որ թուրքը հետագայում դեռ մտնելու է մեր տարածք և մեր տարածքում մեզ պարտադրի պատերազմ։ Եվ այդ պատերազմն արդեն կանխորոշված է պարտությունով, որովհետև չի կարող դավաճան Նիկոլը, ով արդեն մեկ անգամ լիզել է Ալիևի կոշիկները, հանկարծ մեջքը ուղղել և նրա հետ խոսել ինչպես հավասարը հավասարի։ Մեր միակ փրկությունը այս դավաճան իշխանության վտարումն է կառավարական բոլոր շենքերից։ Այս իշխանությունը մեզ տանում է կործանման։ Ինչ վերաբերում է ընտրությունների հետագային, ապա ադրբեջանական բազմաթիվ տելեգրամյան ալիքներ երեկվանից գրում են, որ  Ադրբեջանի նախահարձակ լինելը պայամանվորված է նրանով, որ  մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ալիևին կատարել իր բոլոր պահանջները, և քանի որ ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, Ալիևը մտավախություն ունի, որ դավաճան Նիկոլը կարող է խաբել իրեն և դա է պատճառը, որ ինքը հիմա, այս ֆոնին  ակտիվացել է և հարձակումներ է գործում  Հայաստանի տարածքի վրա և գերիներ է տանում։  Այսինքն այստեղից հետևություն, ըստ ադրբեջանական տելեգրամյան ալիքների հաղորդման՝ դավաճան Նիկոլը կրկին  բանավոր կերպով ինչ-որ համաձայնություններ ունի Ադրբեջանի բռնապետի հետ, որը փորձում է ստորագրել երրորդ կապիտուլյացիոն ակտը նոյեմբերի 9-ի և Սյունիքի սահմանները թուրքին նվիրելուց հետո սա կլինի արդեն երրորդը։ Այնպես որ  ինձ համար, այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում  շատ սպասելի էր,  որովհետև այլ բան սպասել պետք չէ։  Եթե մեր հասարակությանը  Նիկոլը կարողանում է խաբելով, մանիպուլյացիաների ենթարկելով,  իրականությունը կեղծելով պահել վերահսկողության տակ և պահպանել իշխանությունը  ապա դրսում նրա այդ կապիկությունները չի անցնում։ Իսկ այն ինչ անում է ինքը, բառից բուն իմաստով կապիկություն է և դրսում նրան մեր թշնամիները ի դեմս Ադրբեջանի  և նրա հետևում կանգնած Թուրքիայի  ամեն ինչ անում են, որ մաքսիմալ  ստանան այն ամենը, ինչ իրենք ցանկանում են ստանալ  Հայաստանից։  Քանի դեռ Հայաստանի իշխանությունը գտնվում է  կապիտուլյանտ և դավաճան Նիկոլի ձեռքում։

Սոնա Գիշյան

www.1or.am  

Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением
Самое популярное