Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը. Զարիֆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին իրանցի նախարարը հայտարարել է Բաքու և Երևան այցելեուց հետո՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ինտենսիվ բանակցություններ են վարում երկկողմ կապերի և վերջին լարվածությունների հարցով»:
«Իրանը միշտ պնդել է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Ողջունում ենք կողմերի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը: Մեծ հնարավորություններ կան տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Զարիֆը շեշտել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում տիրող ցանկացած լարվածությամբ և կարևորում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը, որը կարմիր գիծ է հանդիսանում Իսլամական Հանրապետության համար:
Վերջինս հույս է հայտնել, որ լարվածությունը Բաքվի և Երևանի միջև շուտով կնվազի, ինչը թույլ կտա տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել դեպի կայունություն և մեծացնել համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը նախօրեին այցով գտնվել է Հայաստանում և հանդիպումներ ունեցել իշխանությունների հետ, իսկ մայիսի 25-ին այցելել էր Բաքու: