Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն Սոչիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 28-ին Սոչիում քննարկելու են ինտեգրմանն ու էներգետիկ նախագծերին վերաբերվող հարցեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Մայիսի 28-ին Սոչիում բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Օրակարգում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, առևտրատնտեսական, էներգետիկ, մշակույթի և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող, ինչպես նաև Միութենական պետության շրջանակում ինտեգրման առաջխաղացման շուրջ հարցեր», - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։