2021-2025 թվականների ընթացքում առնվազն 1 տարին կլինի ամենատաքը. ՄԱԿ-ը ռեկորդային տաք տարի է կանխատեսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային տաք տարի է կանխատեսել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ ՄԱԿ-ի իրավասու մարմնի զեկույցը հիմնված է Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայության իրականացրած ուսումնասիրության վրա:
«90 տոկոս հավանականություն կա, որ 2021-2025 թվականների ընթացքում առնվազն 1 տարին կլինի ամենատաքը՝ այդպիսով դուրս մղելով 2016 թվականին առաջին հորիզոնականից»,- մանրամասնել են կազմակերպությունից:
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ ընթացիկ հնգամյակի յուրաքանչյուր տարվա ցամաքի և ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը կլինի նախաարդյունաբերական մակարդակից առնվազն մեկ աստիճան բարձր: Միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացքում, 40 տոկոս հավանականությամբ, օդի ջերմաստիճանը կարող է մեկուկես աստիճանով գերազանցել նախաարդյունաբերական դարաշրջանում գրանցված ջերմաստիճանին:
Բացի այդ, փորձագետները կանխատեսում են ցիկլոնի ակտիվության բարձրացում Ատլանտյան օվկիանոսում և ավելի խոնավ եղանակ՝ բարձր լայնության տարածքներում: Համաձայն ԱՕԿ գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի՝ ստացված արդյունքները կոչ են «ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ածխածնային չեզոքության հասնելու առնչությամբ»: