Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակ է նկարահանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս երգիչ Դիմա Բիլանը երգ ու տեսահոլովակ է պատրաստում Հայոց ցեղասպանության թեմայով: Երգն արդեն պատրաստ է, իսկ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները եռում են: Տեսահոլովակի նկարահանումների մի մասն անցնում է Հայաստանում՝ Արարատյան դաշտում, իսկ մյուս մասը՝ «Մոսֆիլմի» հատուկ ձևավորված տաղավարում:
«Ինձ Հայոց ցեղասպանությունը ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրական կողմից իմ մեծ տատիկը՝ Շուշան Տիգրանի Կրունին, փրկվել է ջարդից 13 տարեկանում:
Նրան փրկել են Թուրքիայից Ռուսաստան փախչող ռուս հավատացյալները: Ցավոք, մեծ տատիկս մահացել է մինչև իմ ծնվելը: Բայց մայրիկի խոսքով՝ իր տատիկը ողջ կյանքում փնտրել է իր հարազատներին՝ չիմանալով՝ կենդանի են, թե մեռած»,- муз тв-ի հետ զրույցում ասել է երգիչ Դիմա Բիլանը:
Տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի ապրիլին և նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Երգիչ Դիմա Բիլանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Տեգեր: Դիմա Բիլան, Հայոց Ցեղասպանություն, տեսահոլովակ
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: