Էջմիածնում ոստիկանության սերժանտ է ինքնասպանություն գործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Էջմիածնի մշակույթի տանը երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մահացածը ոստիկանության սերժանտ է, որն ըստ նախնական վարկածի, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ըստ տեղեկությունների` դիակը հայտնաբերվել է 14:30-ի սահմաններում։