Վարակաբանը նշել է՝ որ դեպքերում կարող է COVID-19-ի կրկնավարակի դեպք գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու դեպքերը եզակի են, դրանք հանդիպում են քրոնիկ հիվանդություններով կամ իմունադեֆիցիտով հիվանդների մոտ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին։
«Կրկնվելու դեպքեր կարող են լինել, սակայն այսօրվա դրությամբ դրանք եզակի են։ Դրանք կամ իմունադեֆիցիտ առաջացնող որևէ խնդրով մարդկանց մոտ են հանդիպում, կամ սխալ իրականացված պատվաստումների ֆոնին, կամ այն մարդկանց մոտ, որոնք ունեն այլ քրոնիկ հիվանդություններ», - նշել է Վոզնեսենսկին։
Ինչ վերաբերում է COVID-19-ի այնպիսի շտամի ի հայտ գալուն, որի դեմ պաշտպանիչ իմունիտետ գոյություն չունի, ապա մասնագետը շեշտել է, որ այդ մասին խոսելու համար դեռ վաղ է։