Բայդենն հայտարարել է, որ չի նպաստի Կիմ Չեն Ընի միջազգային ճանաչմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայն է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միայն այն դեպքում, եթե նա հրաժարվի միջուկային զենքից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եթե Կիմ Չեն Ընը կատարի միջուկային զինանոցի հետ կապված որոշակի պարտավորություններ, դա իրավիճակի սրման կհանգեցնի:
Ընդ որում, նա հավելեց, որ Փհենյանը պետք է դեէսկալացման պարտավորություն ստանձնի մինչ հանդիպումը: Դրա համար, ըստ ամերիկացի առաջնորդի, ավելի ցածր մակարդակով նախնական բանակցություններ կպահանջվեն:
«Ես կապահովեմ, որ իմ թիմը հանդիպի իրենց գործընկերների հետ (ԿԺԴՀ-ում) եւ նրանց հասկացնի, թե որոնք են մեր մտադրությունները»,- ասել է Բայդենը:
Նա նաեւ հայտարարել է, որ թույլ չի տա Կիմ Չեն Ընին հանդիպումն օգտագործել իր օրինականացման համար: «Ես նրան չեմ տա այն ամենը, ինչ նա ցանկանում է` միջազգային ճանաչում»,- ասել է Բայդենը: