Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը: