11-օրյա պատերազմի ավարտին պաղեստինցիներն ու իսրայելցիները հրապարակել են ողբերգական վիճակագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինն ու Իսրայելը հաշվարկում են 11-օրյա պատերազմի հետևանքները, հայտնում է The Times of Israel լրատվականը:
Հիշեցնենք, որ 11-օրյա հրթիռային հարձակումներից հետո Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել մարտերը:
Պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների թիվը, այս ընթացքում, շուրջ 4 հազար է, որոնց մի մասն ընկել է Գազայի տարածքում: Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ հրթիռների մոտ 90 տոկոսը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև նախորդ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 232-ի, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, որոնցից 9-ը իսրայելցի և 3-ը օտարերկրացի, իսկ 2-ը երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։