Ոչ թե 3-4 րոպեանոց է, այլ 2 ժամանոց. Փաշինյանը մեկնաբանեց համացանցում տարածված տեսանյութը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականները հալածում են հայ զինվորականներին, իրականում ոչ թե 3-4 րոպեանոց է, այլ 2 ժամանոց։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա տեսանյութը հրապարակած անձինք իրեց էջերում թաքցրել են փաստը, որ տեսանյութի սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են։
«Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, չի կարելի որակել»,– ասաց նա` հավելելով, որ դրան պետք է հանրութոյւնն արձագանքի, քանի որ դա անհարգալից վրաբերմունք է առաջին հերթին հանրության նկատմամբ։
Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչպես է պատահել, որ ադրբեջանական զինվորականնրն անցել են ՀՀ սահմանը։
«Այդ հատվածները բարդ լեռնային ռելիեֆով հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում հայկական կողմից, նույն վիճակում է Ադրբեջանի կողմից։ Այստեղ ուրիշ խնդիր կա` նոյեմբերի 9-ի հայտարարության հետ այսօրվա վիճակը պետք է համադրենք, որովհետև, այո՛, մեր գնահատմամբ` Ադրբեջանի զորքերի շարժը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս փաստն արձանագրեկու հարցով պետք է դիվանագիտական աշխատանք տարվի։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 18–ին հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց արագ հարթվել է։
Երեկ` մայիսի 19–ին, ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի տարածած` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, իսկ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել էր, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: