Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ակտիվորեն նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը եւ կշարունակի նույն ոգով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: «Երկու կողմից կա շահագրգռվածություն բանակցությունների միջոցով սահմանային միջադեպն արագորեն կարգավորելու հարցում:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանն ու կշարունակի գործել նույն ոգով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ եւ այլ հարցերի շուրջ շփումները»,-նշված է հաղորդագրության մեջ: