Մահացել է Տատյանա Պրոցենկոն
ՄՇԱԿՈՒՅԹ53–ամյա դերասանուհի Տատյանա Պրոցենկոն, որը «Բուրատինոյի արկածները» ֆիլմում մարմնավորել էր Մալվինային, մահացել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է նրա ամուսինը՝ Ալեքսեյ Վոյտյուկը:
«Այո, ճիշտ է, նա մահացել է... Նոր պատմություն չէ, նա մոտ երեք տարի ուռուցք ուներ։ Մենք պայքարում էինք, բայց հիվանդությունը հաղթեց», - ասել է Վոյտյուկը ՝ հստակեցնելով, որ հրաժեշտի օրն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Տատյանա Պրոցենկոն ծնվել էր 1968 թվականի ապրիլի 8-ին։ Նա ճանաչում էր ձեռք բերել ռեժիսոր Լեոնիդ Նեչաևի «Բուրատինոյի արկածները» ֆիլմում նկարահանվելուց հետո: