Ինչպես կարելի է միանալ #antinikol շարժմանը. Քայլերի հաջորդականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀետևորդներից շատերն են ինձ հարցնում, թե ինչպես է կարելի միանալ #antinikol շարժմանը։ Մարդ կա նույնիսկ հարցրել է, թե որտե՞ղ է պետք դիմում գրել))))։ Ու քանի որ թեման թափ է հավաքում, ասեմ իմացեք։ Ուրեմն՝ դիմում գրել պետք չի։ Փոխարենը կարող եք.
ա) Սոցիալական ցանցերում ձեր պրոֆիլի ֆրեյմն ու coverpic-ը #antinikol դնեք,
բ) Ձեր հագուստի վրա տպել տաք #antinikol-ի լոգոն ու սիրուն-սիրուն քաղաքում ման գաք,
գ) Միանաք #antinikol-ի ֆեյսբուքյան խմբին, Telegram ալիքին, TikTok-ին ու մնացած սոցիալական կայքերի էջերին և խմբերին,
դ) Ամեն օր #antinikol հեշթեգով գոնե մեկ, իսկ ավելի լավ է՝ երկու-երեք գրառում անեք,
ե) Ձեր մեքենաների ետնապակու վրա փակցնեք #antinikol գրառում պարունակող տիպ,
զ) Շատ սիրուն նկարներ ու տեսանյութեր ձայնագրեք ու համացանցը ողողեք սիրուն տեսարաններով,
է) Հետաքրքիր ակցիաներ մտածեք ու բոլորիս զարմացնեք ձեր յուրօրինակ մտածելակերպով,
ը) Քաղաքի թույլատրելի վայրերում #antinikol հեշթեգով գրառումներ ու պաստառներ փակցնեք,
թ) Պահանջեք ՀՀ բոլոր քաղաքական ուժերից ու քաղաքացիներից լինել #antinikol,
ժ) Թվարկված բոլոր կետերի համադրությամբ կամ նմանությամբ նոր բաներ մտածել ու մեզ էլ օրինակ ծառայել)))։
Ինչպես արդեն հասկացաք, այս ամենը, իհարկե, #antinikol լինելու արտաքին ատրիբուտներն են։ Իսկ ամենակարևորը ՀՀ արժանապատիվ քաղաքացի, հայրենասեր ու ազնիվ մարդ լինելն է։ Աստծով։
Հրանտ Մելիք-Շահնազարյան