Մարիա Զախարովան և նրա «վատ ընկերախումբը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պաշտոնե բազմիցս է ցուցաբերել կողմնակալ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Տիկին Զախարովան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի ռազմական դաշնակցի շահերը և չի դատապարտել հայերի դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունները միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դնելով նույն մակարդակի վրա:
Այս անգամ Մարիա Զախարովան «ուրախացրել» է սոցցանցերի հայ օգտատերերին Բաքվից ներկայացրած իր լուսանկարով, որում նա նախաճաշում է սկանդալային Սաադաթ Կադիրովայի հետ, որը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելուց հետո ոչ միայն արդարացրել է տաճարի գնդակոծությունը, այլ նաև այդ սրբավայրը անվանել է «զուգարան»:
Դե, ինչպես ասում են, ասա ով է քո ընկերը, և ես կասեմ թե ով ես դու: Եթե մամուլի քարտուղարը խոսելու բան ունի նման մտավոր և բարոյական մակարդակի սուբյեկտի հետ, ապա չպետք է Զախարովայից համարժեք մեկնաբանություններ ակնկալել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը