«Բաքուն զարմացած է հայկական կողմի արձագանքից». Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են բարելավված եղանակային պայմաններով Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն դժվար լեռնային տեղանք և կլիմայական պայմաններ: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «գործընթացն իրականացվում է սովորական ռեժիմով և կողմերի ունեցած` սահմանային գիծը որոշող քարտեզների հիման վրա»:
Բաքուն նաև հայտարարել է, թե զարմացած է հայկական կողմի արձագանքից:
Ներկայումս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարությունը տեղում բանակցություններ է վարում հայկական կողմի հետ` իրավիճակը կարգավորելու համար:
«Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունները և չսրել իրավիճակը տարածաշրջանում», - ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ «նման դեպքերը պետք է լուծվեն փոխադարձ շփումների միջոցով»: