Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չլիներ փողոցի վեցամսյա պայքարը, այսօր ԱԺ–ում իմքայլական ուսապարկերն առոք–փառոք կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը հաղթողների դաշինք է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նա նշեց, թե միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է իրենց փողոցի պայքարի՝ ինչ–որ առումով արդյունավետության մասին։ «Չլիներ այդ ճնշող, ծանր, հոգնեցնող վեցամսյա փողոցի պայքարը, այսօր Ազգային ժողովում առոք–փառոք իմքայլական ուսապարկերը կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է»,–ասաց նա։

– Ի՞նչ ցույց տվեց ընդդիմության պայքարը, կարծում եք միտո՞ւմ կա, որ մարդիկ կգնան ընտրություններին և ինչ պետք է արվի, որ մարդիկ գնան ընտրատեղամասեր։

– Առաջին հերթին՝ մոտիվացնել քաղաքացիներին և մեր հասարակությանը իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած հիասթափությունը և ազգային, մարդկային  հոգեբանական հարվածը վերացնելու և մարդկանց մղելու, որ իրենց քվեարկությամբ է, որ մեր երկրում կարող է ինչ–որ բան փոխվել։ Ինչպես նաև չմասնակցող մի կարևոր հատվածի մոտ վերացնել այն ճամպրուկային տրամադրությունները, որը այսօր նկատելի է։

– Բայց մինչ այս եղած պայքարը արդյո՞ք ցույց չտվեց, որ չեք կարողանում մոտիվացնել, քանի որ ամեն դեպքում քիչ էին փողոց դուրս եկածները։

–Նախ դա սուբյեկտիվ գնահատական է, ամեն մեկը յուրովի է գնահատում։ Միայն այն փաստը, որ երկուշաբթի օրվանից Ազգային ժողովը արձակված է, արդեն խոսում է այդ պայքարի ինչ–որ առումով  արդյունավետության մասին։

–Բայց չէ՞ որ դա չէր ձեր նպատակը, ձեր նպատակը առանց Նիկոլ Փաշինյանի  կազմակերպած ընտրություններ իրականացնելն էր։

–Դա փուլերից մեկն էր, որին հասնելով նաև Նիկոլ Փաշինյանի, նաև վարչապետի պաշտոնից հեռացման ճանապարհը շատ ավելի հեշտացավ։ Չլիներ այդ ճնշող, ծանր, հոգնեցնող վեցամսյա փողոցի պայքարը այսօր Ազգային ժողովում առոք–փառոք իմքայլական ուսապարկերը կշարունակեին բազմած մնալ և կարծել, որ երկրում ամեն ինչ լավ է։

–Դուք ի՞նչ եք առաջարկելու մարդկանց, Նիկոլ Փաշինյանը կարծեք հենց շեշտը դնում է նախկինների վրա։

–Դա իրենց ապաշնորհության արդյունքն է և մեղքը իրենց վիզը, թե ինչպես են իրենք պայքար մղելու։ «Հայաստան» դաշինքի խնդիրը, նպատակները միտված են երկիրն արագ ոտքի կանգնեցնելու, հասարակության կոտրված մեջքը ուղղելու, երկրի անվտանգությունը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն Հայաստանի և Արցախի համար ապահովելու։

–Ինչպես եք պայքարելու, որ վարչական ռեսուրսը չկիրառվի, առավելևս այս իշխանությունն ասում է, որ դո՞ւք եք նրանց մեղադրում ընտրությունները կեղծելու ցանկություն ունենալու մեջ, սակայն իրենք արդար և ազնիվ ընտրություններն են անցկացրել։

–Նախ` դա շատ վիճելի է արդար, ազնիվ ընտրությունների մասին խոսելը, քանի որ այն հոգեբանական տեռորը, որը կար 2018 թվականին և բազմաթիվ շատ այլ փաստեր վկայում են, որ ճշմարտանման չեն այդ հայտարարությունները։ Ինչ վերաբերում է իշխանության վերարտադրման փորձերին, վարչական ռեսուրս կիրառելուն, պետք է հստակ լինի, որ «Հայաստան» դաշինքում հավաքված են ուժեղ մարդիկ, ուժեղ քաղաքական թիմ, հաղթած գործիչներ և շատ դժվար է լինելու իշխանության համար վարչական ռեսուրս կիրառելու անպատիժ փորձ անել։

– Ամեն դեպքում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ընտրողները շատ են, եթե վարչական ռեսուրս չկիրառվի։ Նաև ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։

– Ես եթե–ներով երբեք դատողություն չեմ անում և գիտեմ, որ հաղթելու ենք։ Պարզապես մեր երկրին այլ հնարավորություն տրված չէ։

–Այսինքն՝ պայքարը տեսնում եք միայն Նիկոլ Փաշինյանի դե՞մ, իսկ մյուս ուժե՞րը, որոնք ընտրություններին մասնակցելու են։

–Խոսքը վերաբերում է «Հայաստան» դաշինքի հաղթանակին և այս իշխանության հեռացմանը։

–Իսկ մրցակցությունը քաղաքական դաշտում ինչպե՞ս եք գնահատում, խոչընդոտներ արդեն նկատելի՞ են։

–Բնականաբար ակնառու են դրանք․ սկսած՝ հանրային շահերին ծառայելուն միտված հանրային հեռուստաընկերության գործունեությունից, վերջացրած իշխանության տարբեր գործիչներից, վարչապետի աթոռը զբաղեցնողից, որն ուղղակի հանրային, պետական ռեսուրսը ամեն օր էլ օգտագործում է՝ սեփական քարոզչության համար։

– Հիմա ամենաշատը մարդկանց անվտանգային հարցերն են անհանգստացնում, ունե՞ք կոնկրետ մշակված ծրագիր, որն է կոնկրետ արժանապատիվ խաղաղություն ասվածը։

– «Հայաստան» դաշինքը, ի տարբերություն այս ճղճղան պոպուլիստ իշխանության, հանդես  է գալու համապարփակ ծրագրով, որտեղ կարգախոսներ չեն, որ լինելու են, այլ կոնկրետ գործողություններ են ներկայացվելու։

–Նախնական ձեր շանսերը կարող եք գնահատե՞լ։

–«Հայաստան» դաշինքը հաղթողների դաշինք է։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное