Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է բացառել ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքում, այդ թվում՝ Սև լճում. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանային միջադեպերի հետ կապված ապատեղեկատվության տարածումը կանխելու համար պետական մարմինները պետք է ճշգրիտ, հստակ տեղեկություններ տարածեն, մինչդեռ Սյունիքի այսօրվա դեպքի հետ կապված հակասություններ էին առկա անգամ  պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սյունիքում այսօր տեղի ունեցած սահմանային միջադեպին և դրա արդյունքում հանրության շրջանում տարածված խուճապային տրամադրություններին։

«Վաղ առավոտից հետևում ենք Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին. բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։ Ես առավոտյան անմիջապես խոսել եմ առաջին բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև նաև Գորիս, Կապան, Տեղ և Սյունիքի սահմանամերձ այլ համայնքների ՏԻՄ ղեկավարների հետ։ Բացի այդ, մեզ հետ կապի մեջ են նաև մեր քաղաքացիները, որոնցից նույնպես մենք տեղեկություններ ենք ստանում։ Իհարկե, հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում։ Ցավոք, մենք տեսանք նաև որոշակի՝ խուճապ առաջացնող ապատեղեկատվություն, որի տարածումն այս պարագայում սխալ է։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ խնդիրներ կան պետության կողմից տեղեկատվական քաղաքականություն վարելու առումով։ Մասնավորապես, տեսնում ենք հակասություններ անգամ պետական աղբյուրներից եկող տեղեկությունների միջև։  Նախ, ես կարծում եմ՝ պետական մարմինների արձագանքը ուշացավ, սահմանների հետ կապված վիճակը հասկանալիորեն շատ զգայուն հարց է, որովհետև անվտանգությանն է առնչվում, մեր երկրին է առնչվում, և մեր հանրությունը լիիրավ լեգիտիմ իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում, ընդ որում՝ ճշգրիտ, ամբողջական տեղեկություններ պետք է ստանա։ Հարցը զգայուն է, հանրային մեծ հետաքրքրություն ունի, հասկանալիորեն դաշտը կարող է հեշտությամբ լցվել ապատեղեկատվությամբ»,–ասաց Արման Թաթոյանը։

Պաշտպանի համոզմամբ՝ այս ոլորտում չի կարելի թույլ տալ ապատեղեկատվության տարածում, իսկ իրավիճակը կառավարելու և կեղծ լուրերի տարածումը կանխելու համար պետական մարմինները պետք է ճշգրիտ, հստակ տեղեկություններ տարածեն։ Ըստ նրա՝ պետք է միասնական տեղեկատվության քաղաքականություն վարվի։

 

«Սա այն հարցն է, որը հնարավոր չէ փակել կամ քիչ ինֆորմացիա տալ, որովհետև սրանք սահմանին տեղի ունեցող իրադարձություններ են։ Այնտեղ մարդիկ են ապրում, ովքեր իրականում տեսնում են՝ ինչ է տեղի ունենում։ Սա այն դեպքը չէ, որ ուշ արձագանքը կարող է հարցին չվնասել։ Մենք տեսանք նաև ապատեղեկատվություն՝ սահմանի մյուս հատվածների հետ կապված, թե իբր մարտեր են ընթանում, տարհանում է իրականացվում և այլն։ Ճիշտ է, սրանք պաշտոնապես հերքվեցին, սակայն բավականին ուշացումով»,–նկատեց պաշտպանը։

Հարցին, թե այս և սրան նախորդած միջադեպերը հիմք ունե՞ն ենթադրելու, որ Սյունիքում սահմանային իրավիճակը սրման միտում ունի, Արման Թաթոյանն արձագանքեց։

«Ադրբեջանական ներկայությունն այդ վայրերում լրիվ ապօրինի է, նրանց ներկայությունն այդտեղ իրավական որևէ հիմք չունի։ Զինված գործողութունների ավարտից սկսած, հայտնվելով Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ՝ ադրբեջանական զինված ուժերը մշտապես փորձել են իրականացնել այդ սադրանքները։ Հիշենք հայ հովվի նկատմամբ հարձակումը, քարերով հայկական մեքենային հարվածելու միջադեպը, ադրբեջանական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից ճանապարհներին պարբերական կրակոցներ արձակելը, որը հիմա էլ ժամանակ առ ժամանակ արձանագրվում է։ Դա նույնպես պետք է դիտարկել նրանց սադրիչ գործողությունների համատեքստում։ Նրանք նաև անում են քայլեր, որոնք բացահայտ ահաբեկող բնույթի են, նրանք մտածված գնում են դրան։ Նպատակն է հոգեբանական ճնշում իրականացնել, և որքան հասարկությունում խառնվում է վիճակը, այնքան իրենց ձեռնտու է, ակնհայտ է, որ սա իրենց քաղաքական գիծն է»,–հայտարարեց նա։

Սյունիքում անվտանգության գոտու ստեղծման հայեցակարգի, ընտրություններից առաջ հասարակության բևեռացմանը, դրա համատեքստում օր օրի սրացող ատելության խոսքի, դրա դեմ պայքարի, քաղաքականություն մտնելու վերաբերյալ առաջարկների և հանրությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ Արման Թաթոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное