Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլին, որքան՝ «Զանգեզուրի միջանցքը». թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգեզուրի միջանցքի հարցն անցյալ հարյուր տարիների ընթացքում Ադրբեջան պետության կարևորագույն խնդիրներից է եղել: Անգամ խորհրդային շրջանում Ադրբեջանի ղեկավարները, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը, փորձել են Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանով ստանալ այդ միջանցքը, բայց ամեն անգամ իրենց նպատակներն ի կատար չեն ածվել, Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր ղեկավարները կարողացել են կասեցնել Ադրբեջանի այդ ցանկությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման մասին քննարկումներին:

- Պարո՛ն, Մելքոնյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին և շեշտել՝ այն կլինի իրենց  պատմական հաջողություններից մեկը: Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին: Կարծում եք՝ հայկական կողմի հետ նման պայմանավորվածություն կամ քննարկումներ կա՞ն, որոնք այժմ չեն հանրայնացվում:

- Զանգեզուրի միջանցքի հարցն ոչ թե նոր ծնված գաղափար է, այլ իրենց պետականության գաղափարներից է, և ոչ միայն ադրբեջանական, այլ՝ թուրք-ադրբեջանական, քանի որ հայտնի է՝ այդ կերպ Նախիջևանով կապ է հաստատվելու Թուրքիայի հետ և ձևավորվելու է թյուրքական երակ, որը Թուրքիայից հասնելու է մինչև կենտրոնասիական երկրներ: Վստահ եմ, որ թուրք- ադրբեջանական ագրեսիան շարունակելու է իր հնարավոր ճնշումները, քանի որ Հայաստանն ունի զրոյական դիմադրողականություն: Հայկական կողմի հայտարարությունները շատ լղոզված են, երբեմն ասում են, որ չկա նման խնդիր, երբեմն՝ այլ հայտարություններ անում, ամենակարևոր խնդիրն այն է, որ իշխանությունների խոսքը գիտակից հատվածի համար վստահություն չի ներշնչում, որովհետև այս իշխանութունների համար սուտն ու կեղծիքը դարձել են հոմանիշներ: Այս իշխանություններից պետք չէ ակնկալել ադեկվատ պատասխան, նրանք կարող են շատ խրոխտ և սարսափեցնող հայացքով խոսել հայ գեներալների, Շուշին ազատագրողների, Հայաստանի նախկին նախագահների մասին, իսկ Ալիևի և Թուրքիայի հետ կապված խնդիրներն իրենց այդքան էլ չեն հետաքրքրում:

- Ի դեպ՝ Ալիևը նշել է, որ այդ ուղղությամբ ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում:

- Սա նույնպես անթաքույց ակնարկ է առ այն, որ Հայաստանը չունի սուբյեկտայնություն, կորցրել է իր ինքնիշխանության բոլոր ռեսուրսները, և Ադրբեջանը հարկ չի համարում այդ բանակցություններն իրականացնել Հայաստանի հետ: Սա Ադրբեջանի կողմից Հայաստան պետությանը հասցված հերթական կոպիտ վիրավորանքն է, ընդ որում՝ դիվանագիտական ամենածանր լեզվով: Ալիևի վերջին  հայտարարությունը Ադրբեջանին հատուկ սպառնալիքի, կեղծիքի, նաև Թուրքիայի կողմից ուղղորդված մեծ քաղաքականության մասն է կազմում: Մենք տեսնում  ենք, որ իր հայտարարություններն ավելի կարծր ու կոշտ են դառնում. հայտարարության մեջ կար Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ վիրավորանք՝ «Արևմտյան և Արևելյան Զանգեզուրներ», և բազմաթիվ այլ տարրեր: Կարծում եմ՝ սա այն կարևոր խաղն է, որը նաև հետաքրքիր է Թուրքիային: Թուրքիային այնքան հետաքրքիր չէ Աղդամը, Ֆիզուլին, որքան հետաքրքիր է այս միջանցքը, և պետք է հասկանալ, որ այս ամենի թիկունքում Թուրքիան է, իսկ Ալիևը փորձում է նաև հերթական սիմվոլիկ հաղթանակը տանել: Այսօրվա ելույթի ակնարկը հետևյալն է՝ այն ինչ չի հաջողվել իր հորը, Ադրբեջանի նախկին ղեկավարներին, նա փորձելու է անել: Հայտարարության ձևակերպումն այս կերպ էր՝ մենք կտոնենք հերթական պատմական հաղթանակը, որը այդ ճանապարհի նկատմամբ իրենց հարյուրամյա նկրտումներն են:

- Ալիևն անդրադարձել է նաև Արցախի կարգավիճակի խնդրին և նշել, որ այն «ակտուալ չէ»: Սերգեյ Լավրովի Հայաստան այցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը խոսեց Արցախի կարգավիճակի  մասին: Ինչ եք կարծում՝ որքանո՞վ է իրատեսական կարգավիճակի հարցի շուրջ բանակցային գործընթացների սկիզբը:

- Կարգավիճակի հարցն Ադրբեջանի ամենաթույլ կետերից մեկն է, անցնող տարիներին բանակցությունների ժամանակ հենց այս կետը միշտ խնդիրներ է հարուցել, որն Ադրբեջանը տարբեր տարիներին տարբեր կերպ է արտահայտել,  նշելով՝չի համաձայնվելու, տարբեր պայմանավորվածություններ հենց այս կետի շուրջ տապալվել է: Բնական է, որ այս կարգավիճակում Ադրբեջանն ավելի ինքնավստահ շեշտադրումներով շարունակելու է այդ կետերի մասին իր արտահայտությունները: Սա շատ օրինաչափ և սպասելի է, սա այն հետևանքն է, որին հանգեցրել է այս իշխանությունը՝ իր ապաշնորհ քաղաքականության հետևանքով, և այս ամենը տանում է պետականության կորստի: Սա ամենանուրբ հարցերից է և նման ապակառուցողական պետությունը, որը հիմա ձեռք է բերել ժամանակավոր հաղթողի կարգավիճակ, չեմ կարծում, որ իր մեջ ուժ կգտնի գնալ կառուցողական դաշտ և քննարկել կարգավիճակի հարցը, որը տեղավորվում է միջազգային չափորոշիչների մեջ, որն էլ Ադրբեջան պետության համար խորթ է: Կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները շարունակում են իրենց հռետորաբանության և օրակարգում պահել կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ինքնորոշման իրավունքը, որը նախկինում էլ, հիմա էլ Ադրբեջանի համար անընդունելի և անընկալելի է: Հույս ունենանք, որ երբ Հայաստանը ազատվի այս ապիկար իշխանություններից իր մեջ ուժ կգտնի այդ սկզբունքն իրականացնելու ճանապարհով գնալ առաջ: Ցանկանում եմ, որ մեր հասարակության գիտակից հատվածը տեսնի, որ չեն կարող մերկապարանոց, պոպուլիստական հայտարարությունները լինել դոմինանտ այն հարցերի համեմատ, որոնք որոշում են այս պետության գոյությունը, ապագան: 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное