Համերգային ծրագրով երաժշտասերներին կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը
ՄՇԱԿՈՒՅԹԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը արվեստասերներին կներկայացվեն ձայնասկավառակի տեսքով:
Սկավառակի շնորհանդես-համերգը տեղի կունենա մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյին խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կներկայացվեն Հովհաննիսյանի խմբերգերը: Մենակատարներն են Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը:
Ձայնասկավառակը ձայնագրել է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Մաեստրոյի մահվանից հետո աշխատանքները շարունակվել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: