ԱՄՆ-ում պահանջում են առգրավել Քիմ Քարդաշյանի անունից գնված հռոմեական արձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջում են առգրավել այն հին հռոմեական արձանը, որը գնվել էր ռեալիթի-շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով: Այդ մասին հայտնում է NBC News- ը:
Դա մեր թվարկության 1-ին 2-րդ դարերի արվեստի գործ է, որը իրենից ներկայացնում է իգական սեռի ներկայացուցիչի գոտկատեղից ներքև կիսարձան: Արձանը հայտնաբերվել է ԱՄՆ-ի մաքսային և սահմանային ծառայությունների կողմից Լոս Անջելեսի նավահանգստում դեռ 2016 թվականին: Իտալացի պաշտոնյաները պնդում են, որ արձանը գողացել են իրենց երկրից, և ցանկանում են, որ այն վերադառնա Ապենինյան թերակղզի: Այդ մասին հայտնվել է Լոս Անջելեսի դաշնային դատարանում ներկայացված քաղաքացիական գույքի բռնագանձման բողոքով: Հաղորդվում է, որ Քարդաշյանը լոգիստիկ փաստաթղթերում նշված է եղել որպես հին արվեստի այդ նմուշի ստացող և ներմուծող: Ըստ աստղի ներկայացուցի՝ նա ինքը հերքում է այդ ամենը: Նրա խոսքով` Քարդաշյանն առաջին անգամ է լսում այդ արձանի մասին:
«Մենք համարում ենք, որ այն ձեռք է բերվել նրա անունից առանց թույլտվության: Մենք խրախուսում ենք հետաքննությունը և հուսով ենք, որ արձանը կվերադարձվի իր օրինական տերերին», - ասել է աստղի ներկայացուցիչը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը