Ավտովթար Երևանի կենտրոնում` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանություն ահազանգ ստացվել է 11։36-ին։ «Ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» ավտոմեքենաներ»,–ասացին ոստիկանությունից։
Ոստիկանության խումբը գտնվում է դեպքի վայրում։
Անդրադառնալով վիրավորների մասին հարցին` ոստիկանությունից տեղեկացրին, որ այս պահին հիվանդանոցներից ահազանգ չունեն։
