Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽԱՅՏԱՌԱԿ ԴԵՊՔ. Երևանում հարբած որդին պատռել է մոր գիշերանոցը, ցանկացել բռնաբարել նրան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Վահանը մեղադրվում էր այնպիսի հանցագործության համար, որը, արտառոց ու անընդունելի լինելով, առաջացրել էր հանրային հետաքրքրություն, լրատվամիջոցներն անդրադարձել էին դեպքին:

Այս մասին գրում է 1in.am-ը։

Տուժողի միջնորդությամբ դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:
Դատավճռի հրապարակումը, ինչպես օրենքով է նախատեսված, եղել է դռնբաց:
Այս գործով տուժողը Վահան Խաչատուրյանի մայրն է: Նա է դիմել իրավապահներին, միայն թե սկզբում, ինչպես ինքն է ասում, ամաչել է ու հայտարարություն տվել, թե որդին միայն սպառնացել է սպանել իրեն: Հետո նաև մնացածն է ներկայացրել, այսինքն՝ այն, որ որդին, բացի սպանության սպառնալիքներից, երկու անգամ էլ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:
Տուժողը ոտնձգությունների կատարման ստույգ օրերը չի հիշել:
Ըստ դատավճռի՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:
Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով ու անհանգստանալով՝ մայրը փորձել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսին՝ ինչ-որ մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Սթափ է եղել: Բայց մեկ ժամ անց՝ կեսգիշերին, նա արդեն հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրն անմիջապես վեր է կացել մահճակալից, բայց նա բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել: Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր և քրոջ բնակարան, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, նման բան չանել ու աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:
Սակայն նույն բանը նույնությամբ կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերի անհայտ մի օր: Դարձյալ նույն ժամին ու նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:
Այս անգամ ևս անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս դարձյալ ապրել է քրոջ տանը:
Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:
Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:
Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:
Տուժողը շեշտել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ներկայացրածին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց դատավարության կողմերի ու դատարանի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը զանգահարել ու հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:
Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ու ճնշումների ազդեցության տակ: Քննիչն էլ ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:
Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ գտնվել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է եղել:
Մոր և որդու միջև, փաստորեն, կանգնած է եղել հոր ստվերը, նրանք միմյանց մեղադրել են 2010 թվականին ինչ-ինչ պատճառով գործված ինքնասպանության համար:
Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն էր արել մորը:

Դատարանը ամբաստանյալի պատասխանները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Նրա մեղքը հաստատված է գնահատվել հիմնականում տուժողի ցուցմունքներով և հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով: Վկաների իրազեկության աղբյուրը եղել է տուժողը:

Ճիշտ է, գործով այդպես էլ չեն պարզվել դեպքերի կատարման կոնկրետ օրերը, չկան տուժողի պատռված գիշերանոցները, մարմնական որևէ վնասվածք, որ որդին պատճառել էր նրա նկատմամբ բռնանալու և ոտնձգելու ընթացքում, բայց ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատվել:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է ոչ թե տուժողի որևէ մարմնական վնասվածքը, այլ՝ որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:
Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Ալկոհոլամոլությունից Վահան Խաչատուրյանի բուժման գործը հարազատների կողմից ավելի վաղ կազմակերպելու դեպքում, հնարավոր է, որ նման զարգացումներ չլինեին, ընտանիքն էլ, ժամանակին մտահոգվելով Վահանի ճակատագրով, այսօր մտահոգված չէր լինի իր համբավի համար:

Եթե ամենաանտանելի հանցանքի կատարման պահին ինքնակառավարումը կորցրած ու հարբած որդուն մայրը կարողացել էր, իր ասելով՝ խաբել, համոզել և փախչել նրա ձեռքից, ապա չէ՞ր կարող որդու սթափության պահին համոզել ու տանել բժշկի: Հասնել նրան, որ երիտասարդը բուժման կուրս անցնի: Կամ հենց անսթափության ու ագրեսիվության պահին համապատասխան կլինիկային ահազանգեր:

Երբ դատավճիռը ուժի մեջ մտնի, Վահանը կրի պատիժն ու դուրս գա, ո՞ւր է գնալու: Տո՞ւն: Տանը նրան արդեն դժվար թե հանդուրժեն, կասեն, թե վախենում են: Եվ այդ տանը նա բաժին չունի: Բնակարանի իր մասը ժամանակին նվեր է տվել մայրիկին: Իսկ վերջինս, երբ, իր ասելով՝ հարևանի տանը խորհել է ապագայի մասին, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Այս ընտանիքում ողբերգությունն ու քայքայումը սկսվել են ավելի վաղ՝ դեռ մինչև Վահանի հոր ինքնասպանությունը, մինչև Վահանի կողմից գողություն կատարելը և ալկոհոլով տարվելը: Ինչ-որ խզում է եղել, հարազատական կարևոր կապերի անվերականգնելի ու աստիճանաբար կտրատում: Եվ եկել, հասել են այսպիսի մեղադրանքով քրեական գործի հարուցմանն ու այսպիսի հանցանքի համար դատավճռի կայացմանը:

Արե՞լ է-չի՞ արել. առանց կոնկրետ ապացույցների հենց միայն նման մեղադրանք ներկայացնելը, եթե անընդունելի արարքներն իրականում չեն եղել, և, թեկուզ բռնությունների ճնշման ներքո, նման բան խոստովանելը կամ իրականում, թեկուզ ալկոհոլի ազդեցության տակ, նման բան անելը այս մարդկանց հարաբերությունները դուրս են բերում ընտանեկան շրջանակից, մայր-որդի սուրբ սիրո նախապայմանից ու դնում են բոլորովին այլ հարթության վրա: 

Вопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыАрмения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеЗаместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения
Самое популярное