Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին՝ ուղղված նախկին երկու նախագահներին, ասաց, որ առաջին նախագահը շատ հմուտ քաղաքական գործիչ է և բազում կոմբինացիաներով է հանդես գալիս։

«Սա նրա հերթական փորձն է խոչընդոտել բառիս բուն իմաստով Հայաստանում իշխանափոխությանը։ Այո, չզարմանաք, որովհետև շատերի մոտ այն կարծիքն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատում է իշխանություններին, խիստ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, նրան անվանում է պատուհաս և այլն և այլն։ Բայց իրականում շատ հետաքրքիր մի փաստ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր բազում թիմակիցներ, ինչպես նախկինում, այսինքն այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, որն իրականում գունավոր հեղաշրջում էր կազմակերպված համապատասխան ուժերի կողմից Հայաստանում, այդպես էլ հիմա, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես Նիկոլի կաիտուլյացիայից հետո սկսեց քննադատել Փաշինյանին, նրա թիմակիցները դուրս չեն գալիս այս իշխանությունից, որտեղ Լևեն Տեր-Պետրոսյանն ունի իր փայաբաժինը։ Նախ սկսենք նրանից, որ առաջին նախագահի բազում հայտարարություններ եղել են պրոնիկոլական, եթե նույնիսկ շատ դեպքերում դրանք քննադատաբար են հնչել Նիկոլին։ Թե նույն կապիտուլյացիայից հետո, թեկուզ և նույն բանակի Գլխավոր շտաբի պետի և անդամների 4 տասնյակից ավել գեներալներ դուրս եկան Նիկոլ Փաշինյանի դեմ և հիշում եք նույն Լևոն Տեր-Պետրոսյանի դիմելը, հայտարարությունը՝ լիովին պրոնիկոլական էր։ Նաև հիմա, առաջին նախագահի այդ հայտարարության հետևում պետք է փնտրել պրոնիկոլական ինչ-որ քայլ»,-ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ առաջին հայտարարությունը բացահայտ Ռոբերտ Քոչարյանի դեմ էր՝ ինքը դա հասկացավ, հասկացավ նաև, որ դա հասկացել են նաև դիմացինները, իսկ երկրորդ քայլը նա կփորձեր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իհարկե համաձայնեին իր առաջարկին և այդ դաշինքը մեծամասնություն ստանար կամ կոալիցիա կազմեր Ազգային ժողովում, Տեր-Պետրոսյանն ամեն ինչ կաներ, որպեսզի խոչընդոտեր Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուն։

«Սա քայլ էր Ռոբերտ Քոչարյանին խաղից հանելու համար։ Առաջին առաջարկը բացահայտ հակաքոչարյանական էր։ Ինքը, հաշվի առնելով իր տարիքը, իր առողջական վիճակը, որ իրեն չի կարելի նյարդայնանալ, ծանր աշխատանք կատարել, իսկ կապիտուլյացիոն Հայաստանում գերծանր աշխատանք է պետք տանել, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ինքը չի գալու, որ պաշտոն չի զբաղեցնելու, այդտեղ մնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ երկրորդ հայտարարությունը, թե եկեք թեկնածություն դնենք, մասնակցենք, էլի հակաքոչարյանական է, որովհետև ինքն իշխանության գալուց հետո այդ դաշինքով, կարող էր ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտեր նույն Քոչարյանի իշխանության գալուն։ Բոլորի համար էլ շատ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հավանական դաշինքը, եթե դա տեղի ունենա, և այն մասնակցեր արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ շինծու կլիներ։ Եվ ընդամենը ամիսներում Հայաստանում կստեղծվեր նոր քաղաքական ճգնաժամ, որովհետև այդ դաշինքը շատ արագ կփլուզվեր։ Որովհետև այդ դաշինքի մեջ մտնող քաղաքական լիդերները անտագոնիստական են։ Ով չգիտի Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով չգիտի Սերժ Սարգսյանի այսպես կոչված խանդոտ վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ՝ բոլորն էլ դա շատ լավ գիտեն»,-նկատեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշեց, որ իշխանատեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը բազում հայտարարություններով է հանդես եկել և այդ բազում հայտարարությունները երկակի ստանդարտներով, բացահայտ մանիպուլյացիաներով հայտարարություններ են եղել և եթե այդ նույն հայտարարություններում առաջին նախագահը քննադատում է նույն Նիկոլին, ապա գլոբալ առումով իր թիմը շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի կողքին։

«2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և դա ոչ ոք չի կարող հերքել։ Իր ակտիվը ոչ միայն լծված է եղել այս իշխանության պահպանության, այլ նաև ակտիվ մասնակցություն ունի այս իշխանության մեջ՝ թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում, տեղական ինքակառավարման մարմիններում ՝ ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուները, շարունակում են աշխատել այս իշխանության մեջ, այն դեպքում, որ տրամաբանությունը հուշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, խիստ քննադատություններից հետո իրենք պետք է դուրս գային այդ իշխանության միջից և իրենց փայը հանձնեին Նիկոլ Փաշինյանին»,-նկատում է Համբարյանը։

Քաղաքագետը շեշտում է, որ եթե տեսնում ենք գլոբալ և կարևոր հարցերի շուրջ քննարկումներ, ապա կտեսնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին և նորից կրկնելով Գլխավոր շտաբի ու Օնիկ Գասպարյանի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից, ասաց, որ առաջին նախագահը բացահայտ հանդես եկավ Փաշինյանի օգտին։

«Նույն Օնիկ Գասպարյանի և չորս տասյակից ավել գեներալների հայտարարությունից հետո, նույն Տեր-Պետրոսյանը բացահայտ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իբրև մտածելով Հայաստանի ապագայի և ռազմական հեղաշրջման հետևանքների մասին՝ այդ կուտը, կոպիտ ասած, կարող են ուտել քաղաքականությունից շատ հեռու և պատմություն չիմացող շատ-շատերը, բայց ոչ պատմաբանները կամ քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքականությունից լավ հասկացող մարդիկ։ Երբ որ նույն Տեր-Պետրոսյանը փորձում էր Օնիկ Գասպարյանի քայլը որակել որպես ռազմական հեղաշրջում և ապացույցներ էր բերում, թե Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Լիբանանում տեղի ունեցած հեղաշրջումներն ինչ հետևանքներ ունեցան այդ երկրների համար, Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծում է բացահայտ։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ վերոնշյալ պետություններում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները դասական ռազմական հեղաշրջում չէին։ Դրանք էթնիկ և կրոնական փոքրամասնության կողմից այդ երկրներում հեղաշրջում է եղել, որի հետևանքները իրոք շատ ծանր են եղել։ Իսկ Հայաստանի պարագայում այդ խնդիրը չունենք՝ Հայաստանը բազմազգ պետություն չէ, Հայաստանի բնակչության 98 տոկոսը հայեր են՝ մենք այդ խնդիրը ունեինք, որ ինչ-որ մահմեդական փոքրամասնություն կարող է Հայաստանում ռազմական հեղաշրջմամբ զավթել իշխանությունը»,-եզրափակեց Համբարյանը։

Հայկա Ալոյան

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное