Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 23-ին իմ տելեգրամյան ալիքում առաջարկեցի Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու եռամյակի կապակցությամբ կազմել նրա «նվաճումների» տասնյակը՝ երեք անվանակարգում։ Ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ։ Ինչպես հասկանում եք, դրանք կարելի է դասակարգել տարբեր անվանակարգերում և դրանց թիվը շատ ավելին է, քան տասը։ Ստիպված էի կազմել նաև 4-րդ անվանակարգը՝ ամենատարօրինակ հայտարարություններն ու իրադարձությունները։ Այսպես, ներկայացնում եմ բոլոր անվանակարգերի հիմնական կետերը։

Նիկոլի և նրա թիմի գործունեության հիմնական ընդհանրացումները՝ թոփ տասնյակ:

Նիկոլի հիմնական ձախողումները.

1. Խաղաղ բանակցությունների ձախողում և 44-օրյա պատերազի սանձազերծում՝ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, մեծ թվով գերիներ, Արցախում կորսված տարածքներ։
2. Իրական սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ մասնավորապես Մեղրիի միջանցքի մասով և բանակի ու ազգային անվտանգության համակարգերի փլուզմամբ պայմանավորված:
3. Հայաստանը կորոնավիրուսի համավարակի տարածաշրջանային առաջատար։
4. 2008թ-ի մարտի 1-ի պատվիրված ու ձախողված քրեական գործ․ արդյունքում Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը և Գևորգյանը արդարացվել են։
5. Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում․ աղքատության մակարդակի բարձրացում, գործազուրկների թվի ավելացում, արտագաղթի խորացում, պարենային ապրանքների գների բարձրացում, դրամի փոխարժեքի փլուզում, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում, անշարժ գույքի գույքահարկի բարձրացում:
6. Պետական պարտքի ավելացում՝ 3 տարում 3 մլրդ դոլարով:
7. Տարածաշրջանում հիմնական հարևանների հետ հարաբերությունների վատթարացում:
8. Կոռուպցիայի դեմ պայքարի ձախողում, որի արդյուքնում նախկին օլիգարխները դարձան խոշոր սեփականատերեր ու սկսվեց ձևավորել նոր՝ Իջևանյան կլան։
9. Երկրի ներքին հանրային կյանքի խաթարում՝ հասարակության աննախադեպ բևեռացում, Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների քայքայում և Սփյուռքի հետ հարաբերություններում լարվածության ստեղծում, ժողովրդավարական ավանդույթների վատթարացում՝ ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների:
10. ЕASA-ի կողմից Հայաստանի քաղավիացիայի և առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ և արգելքներ կիրառելու մասին հայտարարության ընդունում:

Նիկոլի վիճելի (անիմաստ) որոշումներն ու փաստաթղթերը.

1. ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ՝ Արցախի վերաբերյալ գաղտնի բանակցությունների վարում, Արցախի համար 5 մլրդ դոլարի գործարքի վարկածի ի հայտ գալը։
2. ԲՈՒՀ-երում հայ ժողովրդի պատմության և հայոց լեզվի ուսուցումը սահմանափակող նախաձեռնությունները:
3. ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը:
4. Համավարակի ժամանակ քաղաքացիներին հետևելու (հսկողության) օրենքը:
5. Քաղաքացու օրվա հռչակումը՝ առանց քաղաքացի կրթելու՝ փողոցներում խորոված անելու նպատակով:
6. 2020թ-ի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:
7. ՍՈՒ-30 ինքնաթիռների ձեռքբերումը՝ առանց սպառազինության:
8. Գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների լուծարումը:
9. Ապրիլյան պատերազմի քննիչ հաձհաժողովի ստեղծումը և դրա չհրապարակված զեկույցը:
10. Արտաքին հարաբերություններում մի շարք խնդիրները.
• Եվրոպայի Խորհրդում ՌԴ-ի դեմ քվեարկություն (2018 թ.)
• Իրայելում դեսպանատան բացում (առանց Իրանի հետ համարժեք աշխատանքի), այնուհետև մի քանի ամիս անց՝ դեսպանի հետկանչ
• Հակաչինական կրոնական ազատության ալյանսի անդամակցություն, ցանկը կարելի է շարունակել:

Նիկոլի հիմնական անօրինական գործողություններն ու որոշումները.

1. Մարտի 1-ի գործով գաղտնի հեռախոսային խոսակցություններ:
2. 2018թ-ի հոկտեմբերին ուժի պարտադրմամբ խորհրդարանի լուծարում՝ երկրում իշխանության փաստացի յուրացում։
3. Պետական պաշտոնյաներին պարգևատրելու մասին գաղտնի որոշում։
4. Դատարանների շենքերի մուտքերի շրջափակում:
5. Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխություն:
6. Վարչապետի կնոջ մասնակցությունը հրամանատարական խորհրդակցություններին և պատերազմի ժամանակ ռազմական-ռազմավարական որոշումների ընդունմանը:
7. Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջի ներկայացում Ucom-ի սեփականատերերին՝ օտարել ընկերությունը՝ ունեզրկման գործընթացի սկիզբ:
8. «Հայաստան» հիմնադրամից 52 մլրդ դրամի փոխանցում Կառավարությանը։
9. Նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություննեի քրեական գործի մասով խորհրդակցության կազմակերպում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ
10. ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից քրեական գործի քննության ընթացքին միջամտություն:

Նիկոլի օրոք տեղ գտած տարօրինակ հայտարարություններն ու իրադարձությունները.

1. Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի վերաբերյալ հայտարարությունը:
2. Արտակարգ դրության ժամանակ հայտարարությունը՝ կոմունալ վճարումների մասին՝ սզբում չվճարել, իսկ հետո հակառակը պահանջել:
3. 2020 թ. ապրիլի 24-ի Արտուշ պապու հետ կապված շոուն:
4. Իսկանդերի վերաբերյալ հայտարարությունները:
5. 2019թ-ի հունվարին ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահը:
6. Վայոց Ձորում մարզպետի մասնակցությամբ զինվորականին ծեծի ենթարկելը:
7. Վարչապետի և նրա թիմի հայտարարությունները 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում:
8. Վարչապետի և նրա թիմի հայտարարությունները 44-օրյա պատերազմից հետո.
• Զոհերի վերաբերյալ հայտարարությունը՝ +/- 50 –ով զոհերի մասին խոսելը
• Շուշիի ադրբեջանական ծագման մասին հայտարարությունը
• Բաքվից չժամանած գերիների մասին իշխանությունների հայտարարությունները
• Որդու՝ Աշոտի պատերազմի ընթացքում ծառայության մասին հայտարարությունը
9. Իջևանում տեղի ունեցած դաժան ձերբակալությունները և արյան գետերի մասին վարչապետի պահանջը (ըստ Ա. Վանեցյանի):
10. Հայտարարությունը ծխախոտի մաքսանենգության, մետաղի ջարդոնի արտահանման մեղադրանքների վերաբերյալ. ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ:

 

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное