Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝
Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 - ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։
1970 - վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։
1980 - վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը
1987 - վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։
1988 - Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց
Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ-ի դրոշը։
1992 - ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը,
որը բացի ադրբեջանական ուժերը պաշտպանում էր նաև չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։
- Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռը առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը՝ գլխավորապես
Ստեփանակերտը։
2000 - առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական
աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է: 
2002 - Երևանի Կինոյի տան լեփ֊լեցուն դահլիճում՝ առաջին անգամ պետականորեն նշվել է
Երկրապահի օրը առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն
եղել ակնարկներից: 
2007 - ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը,
որը կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։
2009 - Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության
վերաբերյալ բանաձևի նախագիծը: 
2012 - Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը
հրաժարվել է պատգամավորական մանդատից ։
2014 - Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ)
պատմական քայլ է կատարել՝ ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։
2018 - Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ, որի առթիվ օտարերկրյա պետությունների
ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
2019 - Փաշինյանը ներկայացրել է առաջին 100 փաստը Նոր Հայաստանի մասին։
2020 - Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների
պատգամավորների միջև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541 - իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։
1713 - Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ։
1794 - կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից
քիմիայի հայր Անտուան Լուվազյեն։
1828 - ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի
Ժուան Դյունանը։

1842 - Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալյան երկաթուղային աղետում զոհվել են 55
մարդ։
1842 - վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան
Դյումոն-Դյուրվիլը։
1864 - սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝
Սպոտսիլվեյնի ճակատամարտը։
1880 - վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։
1884 - ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարի Թրումանը։
1886 - առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։
1895 - Չինաստանը Թայվանը հանձնել է Ճապոնիային։
1902 - ժայթկել է Մարտինիկայի Մոն-Պելյե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու
մահվան պատճառ։
1903 - առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։
1903 - վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը։
1916 - ծնվել է բրազիլացի սպորտային գործիչ, ՖԻՖԱ-ի 7-րդ նախագահ Ժոաո Ավելանժը։
1921 - ռուս էմիգրանտները Կոստանդնուպոլսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։
1929 - առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։
1952 - վախճանվել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող
ՈՒիլյամ Ֆոքսը։
1962 - Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։
1988 - ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։
1992 - վախճանվել է ռեժիսոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։
2020 - ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքը ընկղմվել է մինչև Մարիանյան
իջվածքի հատակը (10028 մետր):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը 

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное