Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի այցի նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևանում է:

 Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։  

Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում Լավրովի այցը, և ի՞նչ  կարող ենք սպասել դրանից քաղաքագետը պատասխանել է․ «Այցն առաջին հերթին պայմանավորված է այն դադարով, որ կար հունվարի 11-ին ստորագրված երկրորդ համատեղ հայտարարության գործում: Այդ հայտարարությամբ ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մակարդակով, փորձագիտական խմբեր և ենթադրվում էր, որ մինչև մարտի 1-ը կմշակվեին ու կներկայացվեին ճանապարհային քարտեզներ՝ տարածաշրջանի ապաշրջափակման, ճանապարհների բացման վերաբերյալ:  Բայց,  քանի որ մինչ օրս ճանապարհային որևէ քարտեզ չի ներկայացվել և Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի ապաշրջափակմամբ, կարծում եմ՝ Լավրովը Հայաստան է եկել և մի քանի օրից էլ կմեկնի Բաքու, որ քննարկեն այն խոչընդոտները, որոնք ծագել են այդ աշխատանքների ընթացքում և փորձեն գործընթացն առաջ մղել: Հասկանալի է, որ մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը էական առաջընթաց չի լինելու, բայց կարծում եմ Լավրովը քննարկելու է, թե ինչպես է հնարավոր ակտիվացնել այդ գործընթացը հունիսի 20-ից հետո: Հետևաբար, Լավրովի այցի հիմնական նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է»։  

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ-ը նույնիսկ պատերազմից հետո շարունակում իր հայտարարություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել` Բենիամին Պողոսյանը պատասխանել է․ «Գիտեք, մենք պետք է ուրախ լինենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես, հայտարարություններ է ընդունում ու այդտեղ ոչ միայն ռազմագերիների մասին է խոսում, այլ նաև դրանցում խոսում է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն վերջին հայտարարությանն է վերաբերում, այլ նաև ապրիլի 13-ի հայտարարությանը, որտեղ նշում են, որ հակամարտությունը կարիք ունի համապարփակ կարգավորման, որ դրա համար անհրաժեշտ է սկսել կամ վերսկսել քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ և այդ կարգավորումը պետք է հեմնվի այն տարրերի և սկզբունքների վրա, որոնք կողմերին վաղուց ներկայացվել էին։ Խոսքը 2007թ-ից շրջանառության մեջ դրված երեք սկբունքներն են՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշում, ինչպես նաև կարգավորման վեց տարրերը։ Չնայած այդ տարրերի մի մասն, ինչպես ասում են, հիմա այլևս «ռելևանտ» չեն, բայց կան տարրեր, որոնք դեռևս «ռելևանտ» են՝ օրինակ Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Առնվազն այս հայտարարություններով ցույց է տրվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կիսում Ադրբեջանի այն տեսակետը, որ հակամարտությունն այլևս կարգավորված է։ Այս առումով, մենք պետք է գոհ լինենք, որ  նման հայտարարություններ կան ու գոնե համանախագահները չեն կարծում, որ ամեն ինչ ավարտված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հայտարարությանը, որում ասում են, որ հավասարության նշան են դնում ու եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ հայտարարության մեջ նշվում էր ականապատված քարտեզների վերաբերյալ տեղեկությունը, ապա բնականաբար պարզ է, որ դա Ադրբեջանի պահանջն է, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ բողոքում է, որ մենք իրենց չենք հանձնում ականապատված տարածքների քարտեզները, որի պատճառով իրենք անընդհատ զոհեր են ունենում։ Այս իրավիճակում, այդքան էլ ճիշտ ու իրատեսական էլ չի լինի ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները միայն մեր հարցերի մասին խոսեն։ Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ ինքը ԵԱՀԿ ՄԽ-ի կարիքը չի տեսնում կամ առնվազն, ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների անհրաժեշտություն տեսնում է միայն մեկ հարցի շուրջ՝ դա երկու երկրներին համակեցությանը պատրաստելն է։ Այս պայմաններում, եթե ՄԽ-ն միայն հայտարարություններ անի, որ եկեք Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսենք, ազատեք ռազմագերիներին և որևէ կերպ չանդրադառնա Ադրբեջանի խնդիրներին՝ մասնավորապես ականապատված տարածքների քարտեզներին, ապա Ադրբեջանի բողոքն էլ ավելի կմեծանա ու նա էլ ավելի շատ կպնդի, որ իր համար այդ հարցն արդեն լուծված է։ Ուստի չեմ կարծում, որ մենք այս պահին համանախագահների դժգոհելու պատճառ ունենք, եթե իհարկե իրենց վերցնում ենք, որպես մեկ ամբողջական կառույց։ Բացի դրանից՝ այստեղ նաև մեկ այլ կարևոր բան  կա, որ չնայած տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շարունակական անկմանը, Արցախը դեռևս չի դառնում Ռուսաստան–Արևմուտք կամ Ռուսաստան-ԱՄՆ հակասության հերթական թատերաբեմ, ինչը  մեր շահերից է բխում, որ մենք չդառանանք ծավալվող աշխարահաքաղաքական մրցակցության թատերաբեմ։ Եթե նման բան լինի, մենք դրանից ընդհանրապես չենք շահի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное