Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի բերանով Վլադիմիր Պուտինը սպառնում է արցախյան նոր պատերազմով. ինչո՞ւ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ համագումարից հետո հիմնական ներքաղաքական հարցը դարձավ հետեւյալը` ինչպես են 2018 թվականին կիսելու իշխանությունը Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը: Կամ արդյոք նրանք իշխանությունը կիսելո՞ւ են, թե՞ տեղի է ունենալու իշխանության սահուն փոխանցում Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանին: Իսկ գուցե ոչ կիսելու են, եւ ոչ էլ փոխանցելու: Բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում:

Քաղաքական անոմալիա

Արդեն նշել ենք, որ Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալու՝ 7 կետից բաղկացած հիմնավորումների 3-րդ կետը խիստ երկիմաստ էր: Նա ասաց, որ կարող է որոշ մարդկանց մեջ տեսական հարց առաջանալ, թե ինչու ինքը նոր կուսակցություն չի հիմնադրում, որն էլ կլիներ իր քաղաքական հենարանը: Կարապետյանի կարծիքով, այդ դեպքում ինքը ՀՀԿ-ին անդամագրվելու կարիք չէր ունենա, այլ կունենար իր սեփական քաղաքական հենարանը:

Արդեն իսկ տարօրինակ է, որ վարչապետը նման տեսական հնարավորությունների եւ հարցադրումների մասին բարձրաձայնում է: Բայց էլ ավելի տարօրինակ է դրանց պատասխանը: Ասում է, քանի որ ունենք Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ, պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից:

«Որտեղ եք տեսել, որ մարդը մտնի կառավարություն, ղեկավարի երկիրը, հետո նոր մտնի կուսակցություն: Բոլոր ժողովրդավարական երկրներում մարդիկ մտնում են կուսակցություն, պայքարում են, հաղթում են, դառնում են իշխանություն եւ գնում են կառավարելու երկիրը»,- «Ուրվագծի» եթերում երկու օր առաջ իր զարմանքն էր հայտնում քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նա ասում էր, որ տվյալ դեպքում Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է. մարդը (Կարապետյանը) հասնում է հաջողության, հետո կառավարում է երկիրը, հետո մտնում է կուսակցություն: «Եթե ունես իշխանություն, էլ կուսակցությունն ինչի՞դ է պետք»,- վարչապետին հեռակա հարց էր ուղղում մեկնաբանը:

Պետրոսի զարմանքը միանգամայն լեգիտիմ է: Որեւէ տեղ չես տեսնի, որ որեւէ հաջողակի կուսակցությունը դարձնի վարչապետ, նա արագ այլ կուսակցություն բացի եւ ձեռնոց նետի իրեն նշանակած քաղաքական մեծամասնությանը, այդ ողջ ընթացքում մնալով պաշտոնին: Նման թեկուզ տեսական քաղաքականություն աշխարհում գոյություն չունի, ոչ այն երկրներում, որոնք հարեւանների հետ տարածքային բանավեճ եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն, ոչ էլ այն երկրներում, որոնք նման խնդիրներ չունեն: Հայաստանյան այս անոմալ քաղաքական երեւույթը, սակայն Կարեն Կարապետյանի քաղաքական անգրագիտությունից կամ քմահաճությունից չէ: Այն ունի շատ խորը հետադարձ պատճառներ:

Անցյալի դեստաբիլիզացիաները

Եթե փորձենք հասկանալ, թե ինչ դեստաբիլիզացիայի մասին է խոսում Կարեն Կարապետյանը, պետք է հիշենք, որ Հայաստանում իշխանության հանձնման պրոցեսը միշտ ուղեկցվել է արյունալի իրադարձություններով: Մի դեպքում դրանք օգնել են, որպեսզի իշխանության փոխանցումը տեղի ունենա: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին է, որոնց շնորհիվ Քոչարյանի իշխանությունն անցավ Սարգսյանին:

Մյուս դեպքում, դրանք կանխել են իշխանության հնարավոր փոխանցումն անցանկալի ֆիգուրների: Խոսքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին է: Համարվում է, որ դրանով կանխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը 360 աստիճանով փոխելու ծրագրեր ունեցող Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի իշխանության գալը: Երկու ոճրագործության դեպքում էլ թելերը հասնում են մինչեւ Մոսկվայի Կարմիր հրապարակ: Համենայնդեպս`այդպես է քաղաքական վերլուծաբանների, մամուլի եւ հասարակության մակարդակում:

Այսինքն, համարվում է, որ 1999 թվականին ՌԴ-ն ամեն ինչ արեց, որ չեզոքացնի Հայաստանի՝ դեպի Արեւմուտք թեքվելու վտանգը: 2008-ին էլ ամեն կերպ օգնեց Քոչարյան-Սարգսյան տանդեմին, որովհետեւ վստահ չէր, որ տասնյակ կուսակցությունների աջակցությամբ եւ ժողովրդական շարժմամբ իշխանության գալուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես չէր փորձի փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Եվ հիմա 2018-ին ընդառաջ Հայաստանը հայտնվել է նույն կոտրած տաշտակի առաջ:

Ռուսաստանը կրկին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ՀՀ-ում իշխանությունն անցնի նրան, ով երբեք աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու մտադրություն չի ունենա: Սահմանադրական փոփոխություններից եւ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելուց հետո թվում էր, թե այս առումով Ռուսաստանի հնարավորություններն էապես նվազում են: Որովհետեւ անձերի հետ գործ ունենալն ավելի հեշտ է, քան՝ կուսակցությունների:

Բայց կյանքը ցույց տվեց, որ որքան Ռուսաստանի համար բարդացավ Հայաստանի սահմաններից ներս գործելու հնարավորությունը, այնքան մեծացավ Հայաստանի սահմանների վրա գործելու գայթակղությունը: Երեւանում սահմանադրական հանրաքվեի գործընթացը տապալելու մի քանի անհաջող եւ զուգահեռ փորձերից հետո (այդ շարքում են «Ոչ»-ի արշավը, Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնող զինված խումբը), ի վերջո տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որից հետո` մայիսին, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ Կարեն Կարապետյանին հրավիրեց՝ գլխավորել ՀՀ կառավարությունը:

Պուտինը նախազգուշացնում է

Կարեն Կարապետյանն, այսպիսով իր քաղաքական գործունեության համատեքստում, հղում անելով Արցախի խնդրին եւ դեստաբիլիզացիոն գործընթացներին, խոսում է արդեն կատարվածի մասին: Միաժամանակ չի բացառում, որ այդպիսի զարգացումներ կարող են անհրաժեշտության դեպքում նորից կրկնվել: Տվյալ դեպքում, ի դեմս Կարեն Կարապետյանի, խոսում է Կրեմլը: Վլադիմիր Վլադիմիրովիչը, ըստ ամենայնի, կորցրել է Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը: Նա հասկանում է, որ Սերժ Սարգսյանը կարող է Կարեն Կարապետյանի ֆիգուրի շուրջ փոխադարձ պայմանավորվածությունն օգտագործել՝ ստեղծված ճգնաժամը սառեցնելու եւ ժամանակ շահելու համար:

Այս իմաստով Կարապետյանին սեփական կուսակցության շարքերն ընդունելը, իր կողմից պայմանավորվածություններին հավատարիմ մնալու երաշխիք է: Մյուս կողմից, սակայն դա նաեւ լավ հնարավորություն է ՝ ամեն ինչ տապալելու համար: Մինչեւ 2018 թվական այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ չնչին, անտեսանելի ջանքերով անգամ հնարավոր է այնպես անել, որ Կարեն Կարապետյանը պարզապես չկարողանա ՀՀԿ-ում անհրաժեշտ ուժը եւ հեղինակությունը վաստակել 2018-ին իշխանություն ժառանգելու համար:

Այսինքն, պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց կարող է գալ այդ օրը, եւ պարզվի, որ Կարապետյանի անձնական որակների տեսակետից նախագահական երկրում վարչապետի պաշտոնը նրա հնարավորությունների գագաթն է, նա չի կարող պետության առաջին դեմք լինել: Պետք է նշել, որ Կարապետյանի մենեջերական անցյալը լավ հիմք է սրա համար, մնացածը կարող է ընդամենը տեխնիկայի հարց լինել: Թեեւ չի բացառվում, որ նա կարող է թաքնված քաղաքական տաղանդներ ունենա: Եթե այդպես է, ապա առաջիկա ամիսներին բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է լավ մենեջեր Կարեն Կարապետյանը տրանսֆորմացվում քաղաքական գործչի, որը կարող է նախ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին այլընտրանք դառնալ, ապա ՀՀ-ում ստանձնել իշխանությունը:

Աննախադեպ իրավիճակ

Ամեն դեպքում, նորանկախ Հայաստանի պատմության մեջ,կարծես թե, ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Առաջին անգամ իշխանության փոխանցման ժամանակ Ռուսաստանը երկրի ներսում չի գտել համարժեք անձ կամ ուժ՝ նրա վրա խաղադրույք կատարելու, նրան սատարելու եւ մյուսներին ոչնչացնելու համար: Այս ընթացքում ձախողել է զենքով հեղաշրջման փորձը: Խնդիրներ է ունեցել գործող իշխանության հետ: Հիմա էլ չի կարող վստահ լինել, որ գտնված լուծումը լավագույնն է, եւ 2018-ից հետո Հայաստանում կունենա լիովին վերահսկելի իշխանություն:

Երեկ արդեն հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի հետ կապվող ԶԼՄ-ներում վերլուծություններ էին հայտնվում, որոնցով այդ ուժերը Սերժ Սարգսյանին առաջարկում էին այս պայքարում իրենց վրա հենվել: Պարզ է, որ սույն ուժերը նաեւ իրենց խնդիրն են լուծում, բայց նրանք դա կարող էին հաջողությամբ անել Մոսկվայում: Չի բացառվում, որ կգտնվեն նաեւ քաղաքական ուժեր, որոնք ստեղծված իրավիճակում իրենց ծառայությունները կառաջարկեն Ռուսաստանին, սակայն Կարեն Կարապետյանի հանրապետականացումից հետո դա արդեն կարեւոր չէ: Ոչ մի կուսակցություն չի կարող Կարապետյանին օգնել՝ կայանալ ՀՀԿ-ի ներսում: Նրանք կարող են Մոսկվային խոստանալ, որ խորհրդարան անցնելուց հետո 2018-ին վարչապետի հնարավոր թեկնածուների մեջ իրենց ձայնը կտան Կարապետյանին, սակայն ինչպես ասացինք, մինչ այդ գործող վարչապետը դեռ պետք է ապացուցի, որ կարող է ամբողջական իշխանության ծանր բեռ կրել իր ուսերին:

Առաջին անգամ է նաեւ, որ Արեւմուտքն առանձնապես չի միջամտում Ռուսաստանի` Հայաստանին քաղաքականապես ստրկացնելու գործընթացներին: Նախկինում Արեւմուտքը, համենայնդեպս, փորձում էր հակակշիռներ ստեղծել, տեսանելի եւ անտեսանելի պայքար էր տանում: Այլ հարց է`այդ պայքարում հաջողում էր, թե՝ ոչ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ձեռքերը լվացել եւ քաշվել են մի կողմ: Սրա պատճառը կարող է նաեւ Սիրիական ճգնաժամը լինել: Երբ աշխարհի հնագույն քաղաքներից մեկում ՌԴ-ն եւ Արեւմուտքն իրար դեմ ռումբեր են պայթեցնում, հարցը` Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի կամակատարը կլինի, թե՝ ոչ, կորցնում է հրատապությունը:

Նյութի աղբյուրն` այստեղ

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное