Ուկրաինան միայն կամրապնդի Եվրամիությունը. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումներին, որը շարունակում է պայքարել իր անկախության համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի նախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Մեզ պետք է ԵՄ-ում դիտեն որպես իրավահավասար և անքակտելի գործընկեր», – ասել է Զելենսկին մայիսի 3-ին Վարշավայում կայացած միջոցառման ժամանակ:
Եվրամիությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումներին, որը շարունակում է պայքարել իր անկախության համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի նախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Մեզ պետք է ԵՄ-ում դիտեն որպես իրավահավասար և անքակտելի գործընկեր», – ասել է Զելենսկին մայիսի 3-ին Վարշավայում կայացած միջոցառման ժամանակ:
Ազգերի երջանկությունը հիմնված է արդար օրենքների վրա, որոնց արդյունավետությունը կախված է դրանց իրականացումից, նշել է Զելենսկին:
Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան ընդգծել է, որ Եվրամիությունը կարող է ուժեղանալ նոր անդամներ ընդունելուց հետո, քանի որ ԵՄ ընդլայնումը միշտ ավելի դինամիկ է դարձրել այն:
Զելենսկին հավելել է. «Ուկրաինան հզոր պետություն է, որը միայն կամրապնդի Եվրամիությունը»: