Հոնկոնգում մշակում են սփրեյ-վակցինա կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.ru-ն գրում է, որ Հոնկոնգում մշակում են կորոնավիրուսի դեմ սփրեյ պատվաստանյութ: Հոնկոնգի համալսարանում ստեղծվող այդ կորոնավիրուսային պատվաստանյութը նախատեսվում է օգտագործել երեխաների պատվաստման համար: Այդ մասին գրել է South China Morning Post-ը: Ըստ թերթի՝ սփրեյ-պատվաստանյութը սպառողների համար հասանելի կդառնա միայն երկու-երեք տարի հետո, իսկ ներկայումս այն անցնում է կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
Պատվաստանյութը մշակողները նշում են, որ այն «ծայրաստիճան անվտանգ» է: Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող է օգտագործվել վեց ամսականից փոքր երեխաներին պատվաստելու համար: Նշվում է նաև, որ, ի տարբերություն առկա ինակտիվացված պատվաստանյութերի, նոր սփրեյ-պատվաստանյութի մեկ դեղաչափը բավարար կլինի անընկալություն ապահովելու համար: Պատվաստանյութի հավանական կողմնակի ազդեցությունները ներառում են կարճատև գլխացավը և քթի փակվածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը