Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի խնդիրներից՝ մինչև «ընտրական փաթեթի» շուրջ դիրքորոշում․ Նախագահականից արձագանքում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում անվտանգային խնդիրներ, «Ընտրական փաթեթի» վերաբերյալ հնչող մասնագիտական քննադատություններ, Սյունիքի հայտնի միջադեպ ու դրան հաջորդած ձերբակալությունների շղթա՝ հարցեր, որոնք այս օրերին հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների քննարկումների ծիրում են։

168.am-ը երեկ այս օրակարգի շուրջ գրավոր հարցադրումներ էր հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ցանկանալով լսել նրա դիրքորոշումը՝ որպես պետության գլուխ։

Այսօր նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի կողմից ստացանք պատասխանները․

– Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ երեկ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Սույն «ընտրական փաթեթը» մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արժանացել է բացասական գնահատականների, փաթեթով առաջարկվող մի քանի կարգավորումների առնչությամբ նաև Վենետիկի հանձնաժողովն էր հայտնել մտահոգություններ։ Իրավաբանները հստակ նշում են՝ այս փոփոխությունները չեն ներկայացվել հանրային լայն քննարկման, առաջարկվող կարգավորումներն ունեն իրավական որոշակիության խնդիրներ։
Պատրաստվո՞ւմ եք արդյոք դիմել Սահմանադրական դատարան՝ այս փաթեթը քննության առարկա դարձնելու համար։

– ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս/թ ապրիլի 29-ին: Օրենսդրությամբ սահմանված կարգով և նախատեսված ժամկետում Հանրապետության նախագահը կարտահայտի իր դիրքորոշումը:

– «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում տեղեկացրեց, որ նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են Ձեր աշխատակազմին, առաջարկել անհրաժեշտության դեպքում քննարկելու առանձին դետալներ, ի գիտություն ընդունել դիտարկումները, եթե այդպիսիք կլինեն, սակայն մինչ օրս չեն ստացել արձագանքներ։ Ի՞նչ պատճառներով է խորհրդարանական իշխող ուժի կողմից արված առաջարկը մնացել անպատասխան։

– ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը նախապես Հանրապետության նախագահի աշխատակազմ չի ներկայացվել:

Հանրապետության նախագահն իր դիրքորոշումն արտահայտելիս հաշվի է առնում նաև նախագահի աշխատակազմի մասնագետներից ստացված վերլուծություններն ու կարծիքները: Նախագահի աշխատակազմը պարտավորություն չունի Ազգային ժողովում օրինագծերի քննարկումից առաջ արտահայտել իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

– Սյունիքի մարզ Ձեր այցին հաջորդել էր նաև Նիկոլ Փաշինյանի այցը, որը մարզում ուղեկցվել էր տարաբնույթ ակցիաներով՝ պահանջով, որ Փաշինյանը հեռանա։ Բողոքի ակցիաների գործով ձերբակալությունների, կալանավորումների շղթան չուշացավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրմամբ՝ դրանք հաճախ տեղի են ունեցել նաև նվաստացնող եղանակով։ Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել էր նաև մարզպետարանի հայտնի խորհրդակցությանը՝ նշելով «Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը»:
Ակնկալում ենք լսել Ձեր տեսակետը՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության պահպանմանը հետևողի. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք պահպանվում են Մայր օրենքի բոլոր՝ հատկապես Մարդու իրավունքներին վերաբերող դրույթները։

– Սահմանադրության 191-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանն է այն պաշտոնատար անձը, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

Հանրապետության նախագահը ՄԻՊ-ի հետ բազմիցս քննարկել է մարդու իրավունքների վիճակը Սյունիքում և մասնավորապես ընդգծել սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը:
– Քանի որ Սյունիքում նշել էիք «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ես ինչով կարող եմ օգնել», խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տեսաք Սյունիքում և ինչո՞վ կարող եք օգնել սյունեցիներին։

– Հանրապետության նախագահը Սյունիքում հանդիպումների ժամանակ առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո հանրապետության նախագահի աշխատակազմը ձեռնամուխ կլինի կոնկրետ ծրագրերի, որոնք արդեն իսկ նախնական մշակման փուլում են:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное