Արոնյանի և Կարլսենի կիսաեզրափակիչ չորս պարտիայից հետո հաշիվը հավասար է
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Լևոն Արոնյանը New in chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի կիսաեզրափակիչի երկու պարտիա ավարտվել է ոչ ոքի, մեկում հաղթել է Արոնյանը, իսկ մյուսում` աշխարհի չեմպիոնը: Այժմ ընդհանուր հաշիվը 2:2 է:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում Հիկարու Նակամուրան հետագա պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: