Առողջապահության նախարարությունը չունի լեգիտիմություն և չի վայելում բնակչության վստահությունը. Գևորգ Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեկտեմբերի 30-ին հրապարակում եղավ, որ «ձեր սրտի նախարարը» պատվաստվել է, սակայն նա 1-ին դեղաչափը ստացել է նոյեմբերի 22-ին, իսկ 2-րդ դեղաչափը՝ դեկտեմբերի 13-ին:
Տեղեկատվությունը 17 օր ուշացումով հրապարակելու իմաստն էլ մնում է անհասկանալի...
Մի խոսքով, բնակչությանը հերթական անգամ գցում են մոլորության մեջ և հետո էլ զարմանալու են, որ վստահություն չեն վայելում:
Հ.Գ. առողջապահության նախարարությունը չունի լեգիտիմություն և չի վայելում բնակչության վստահությունը:
UPD! պատվաստման 2-րդ դեղաչափի ստացման ժամկետը պահպանված է:

