Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ ապրիլի 30

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ. Այսօր դուք կկարողանաք լավ արդյունքների հասնել, եթե մի կողմ դնեք էմոցիաները և կենտրոնանաք այն գործի վրա, որը համարում եք ձեզ համար առավել հեռանկարային և կարևոր: Ինչ խոսք, դա այնքան էլ հեշտ չի լինի, սակայն նպատակին հասնելու ուրիշ ձևեր չկան: Շատ դժվար է ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալը` անվերջ տարաձայնություններ և վեճեր են ծագում:

Ավելի հեշտ է մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելը: Դուք զգում եք, որ ձեզ հասկանում են, սիրում, գնահատում և աջակցում: Հնարավոր են նոր ռոմանտիկ հրապույրներ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբ:

Ցուլ. Որպեսզի օրը հաջող ընթացք ունենա, նախևառաջ պետք է դրական տրամադրվածություն ունենաք, իսկ իրադարձությունների զարգացումն էլ անհրաժեշտ հունով ուղղորդելու համար պետք է լուրջ ջանքեր թափեք: Արժե  հեռավոր ուղևորությունների մեկնել, բանակցություններ վարել օտար տարածքում: Հատկապես հաջող կանցնեն արտերկրից ժամանած գործընկերների հետ բանակցությունները: Իսկ հեռուներից ժամանած մարդու հանդեպ համակրանքը կարող է բուռն և երկարատև սիրավեպի սկիզբը դնել:

Դուք մեծ ցանկություն ունեք ձեր նկատմամբ ուշադրություն հրավիրել, և դա ձեզ հաջողվում է: Ձեր մասին շատերն են խոսում, սակայն ցավոք` ոչ միայն հաճելի բաներ:

Երկվորյակներ. Այսօր ձեր գործնական ակտիվությունը սովորականից ավելի ցածր է, դուք աշխատում եք դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, ինչպես մնացած օրերը: Աշխատակիցները, ղեկավարությունը, գործընկերները փորձում են ոգևորել կամ գոնե շտապեցնել ձեզ, ինչը ձեզ միայն նյարդայնացնում է: Դուք պահերով սադրում եք կոնֆլիկտներ, սակայն կարողանում եք ինքներդ էլ հարթել ավելի վաղ, քան դրանք լուրջ բնույթ կստանան:

Հակառակ սովորականին, դուք չեք ձգտում հասնել ձեր նպատակին անթաքույց գործողությունների շնորհիվ, այլ նախընտրում եք օգտվել շրջանցիկ ուղիներով: Դա ձեզ կարող է ծիծաղելի իրավիճակների մեջ գցել, սակայն ընդհանուր առմամբ արդյունավետ վախճան կունենա:

Խեցգետին. Օրվա ընթացքում դուք անվերջ կվայելեք շրջապատի ուշադրությունն ու հոգատարությունը: Ձեզանից այսօր պահանջվում է ընդամենը պահպանել հնարավորինս լավ տրամադրություն և չխանգարել ցանկացողներին` լուծել ձեր խնդիրները: Սկզբում դուք ձեզ մի փոքր անսովոր կզգաք, սակայն երեկոյան դա ձեզ կսկսի դուր գալ, և դուք էլ ձեզ քմահաճություններ թույլ կտաք:

Օրը առավելագույնս հարմար է ընտանեկան հարաբերություններում առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Կարելի է լուծել ցանկացած կուտակված խնդիր, այդ թվում և` ունեցվածքի հետ կակպված: Չնայած որ դուք ցուցադրաբար խուսափում եք լուրջ տոնից և ամեն ինչ կատակի վերածում, այնուամենայնիվ ձեր վարկանիշը մնում է բարձր:

Առյուծ. Օրն ուրախացնում է թեկուզ այն բանով, որ չի առաջացնում անանցանելի դժվարություններ և ձեր առջև չի դնում այնպիսի խնդիրներ, որոնք անմիջապես պատասխաններ են ուզում: Հնարավոր կլինի ոչ միայն ավարտել հին գործերը, այլև ձեռնամուխ լինել նոր նախագծերի` երկուսն էլ դուք հիանալի գլուխ կբերեք: Հիշեք, որ համատեղ աշխատանքում դուք կարող են հենվել միայն նրանց վրա, ովքեր նախկինում ձեզ օգնել են:

Տնային գործերին այսօր կարող է հերթը չհասնել, և պետք չէ դրա համար մտատանջությունների մեջ ընկնել` ավելի լավ կլինի այսօր հանգստանաք դրանցից և զբաղվեք ձեզ համար ավելի հաճելի ու հոգեհարազատ որևէ բանով:

Կույս. Օրը բավական անհաջող է դասավորվում: Ձեզ տանջում է շուրջը կատարվող ամեն ինչի միապաղաղ կանխատեսելիությունը, ինչ-որ սկզբունքային նոր բանի կարիք ունեք, սակայն անգամ չեք պատկերացնում, թե որտեղից այն կարելի է գտնել: Ինչ-որ փոփոխությունների նախաձեռնումը ձախողման է ենթարկվում, ընդ որում` որքան ավելի ակտիվ եք դուք, այնքան ավելի եք ենթարկվում ձախողման:

Ծայրահեղ բարդ օր է շփումների տեսանկյունից: Եթե ձեզ հանկարծ թվա, թե ձեզ հասկանում են կեսխոսքից, ապա նախևառաջ պետք է զգուշանալ, քանի որ ամենայն հավանականությամբ ձեր դիմացինը մի ինչ-որ վտանգավոր բան է ծրագրել ձեր դեմ:

Կշեռք. Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, սակայն դա բավարար չէ, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք: Ուրիշ ի՞նչ կերպ անվանել այն իրողությունը, երբ դուք փոխանակ օրը հանգիստ անցկացնելու, անվերջ նախընտրում եք ինքներդ ձեզ խնդիրներ ստեղծել: Տարաձայնությունները ծագում են ինչպես տանն, այնպես էլ` աշխատավայրում, և հիմնականում` ձեր մեղքով, քանի որ դուք ոչ մի կերպ ձեզ նեղություն չեք տալիս` դիմացինին լսելու: Փոքր ինչ բարդ կլինի ստեղծագործական բնույթի աշխատանքով զբաղվողների համար, սակայն նրանք էլ ի վերջո այսօր կգտնեն իրենց տեղը:

Կարիճ. Չեզոք օր է` լիովին հարմար գործնականում ցանկացած բնույթի աշխատանքով զբաղվելու համար, միայն թե դրան պետք է խելամիտ մոտենաք: Կարելի է փորձել նպատակին հասնելու համար ինչ-որ նոր մեթոդներ կիրառել` միգուցե դրանք  հներից ավելի արդյունավետ լինեն: Հանդիպումները ցանկալի է նշանակել օրվա երկրորդ կեսին, քանի որ հենց’ այդ ժամանակահատվածում է  ձեզ համար հեշտ ծանրակշիռ ու համոզիչ արտահայտվելը:

Ժամանակ առ ժամանակ ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն բնատուր հումորի գգացումն ու բարությունը ձեզ օգնում են խուսափել վեճերից: Օրը հարմար է երեխաների շփվելու համար` նրանց հետ այսօր դուք հեշտությամբ եք լեզու գտնում:

Աղեղնավոր. Անհրաժեշտ է նոր ծանոթություններ հաստատելիս կարևորել արժեհամակարգը, որով դուք գնահատելու եք ձեր դիմացինին: Այսօր դժվար է գայթակղություններին դիմակայելը, նշանի որոշ ներկայացուցիչներ, ձգտելով անմիջապես ստանալ դրական էմոցիաներ, թույլ են տալիս լուրջ վրիպումներ:

Մտերիմների հետ շփումները ուրախացնում է, թարմություն մտցնում տրամադրության մեջ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն է ընձեռնվում լուծել ինչ-որ վաղեմի ընտանեկան տարաձայնություն: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելն այսօր այնքան էլ խրախուսելի չէ, քանի որ դուք դժվարությամբ կկարողանաք ճիշտ կողմնորոշվել ձեր զգացմունքներում:

Այծեղջյուր. Այսօր դուք շատ եք ցանկանում, որ օրը հագեցած լինի հետաքրքիր ու հաճելի իրադարձություններով, անվերջ սպասում եք ինչ-որ արտառոց բաների: Այնինչ, իրականում որևէ էական բան տեղի չի ունենում, իրադարձություններն ընթանում են ամենասովորական հունով, և անգամ եթե դուք շատ փորձեք փոխել դրանց ընթացքը, ոչ մի լավ բանի չեք հասնի:

Օրը հարմար է տնային գործերի` վերանորոգման, բնակարանը բարեկարգելու, որոշ իրերով թարմացնելու համար: Օրվա երկրորդ կեսին դուք կարող եք անսպասելի ժամադրության հրավերք ստանալ, միայն թե հիշեք, որ այն չի անցնի ձեր սպասած ռոմանտիկ սցենարով:

Ջրհոս. Այսօր հնարավոր են մանր թյուրիմածություններ, դուք թույլ կտաք վրիպումներ և սխալներ, որոնց համար հետագայում փոշմանելու շատ առիթներ կունենաք: Չարժե սրտին մոտ ընդունել աշխատակիցների հետ տարաձայնությունները` շատ շուտով ձեր արդարացիությունը բոլորի համար ակնհայտ կդառնա:

Օրվա ընթացքում սովորականից ավելի շատ կլինի աշխատանքը, հնարավոր է անգամ, որ ստիպված լինեք արտաժամյա աշխատել` հրաժարվելով ինչ-որ սեփական պլաններից: Ցանկալի չէ կանանց հետ անկեղծանալը` նրանք իրենց շահերի համար կօգտագործեն այն ամենն, ինչը ձեզանից լսել են:

Ձկներ. Օրն անցնում հանգիստ, հնարավորություն է տալիս վերականգնելու ուժերը` թե ֆիզիկապես, և թե` հոգեպես: Դուք կարող եք ավարտել հին նախագծերի վրա սկսած գործերը, ամփոփել արդյունքները: Նոր մտահղացումների իրականցմանն ավելի լավ է դեռևս ձեռնամուխ չլինել` դժվար թե ձեզ հաջողվի ամեն ինչ պատշաճ մակարդակով անել:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի նյարդային ու անհամբեր կդառնաք, ինչով լուրջ խնդիրներ կառաջացնեք մտերիմների շրջանում: Սակայն կգտնվի մարդ, ում շնորհիվ կվերականգնվեն ձեր այնպիսի բնատուր որակները, ինչպիսին են կենսուրախությունն ու բարյացկամությունը:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное