«Տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար». Միշուստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Կազանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,-ասել է Միշուստինը: