Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կանգնած ենք ինքնիշխանության ու սուբյեկտայնության խնդրի առաջ. խոսեց արտաքին քաղաքականությունը զրոյից սկսելու մասին, բայց զրոյացրեց այն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրուցել ենք Հայաստանի առջև առկա մարտահրավերների, անվտանգային միջավայրի մասին, անդրադարձել նաև Բաքվից հնչող կոշտ հայտարարություններին: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքնին նոր մարտահրավեր էր դնում Հայաստանի առաջ: Մենք գիտենք, որ ստորագրությամբ հանձնվեցին տարածքներ, որոնք չէին տրվել ռազմական ճանապարհով: Այդ տարածքներն անվտանգային, ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար: Սյունիքի պարագայում խնդիրը մի փոքր այլ էր:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չուներ դրույթներ այն մասին, որ Սյունիքի հարակից տարածքները՝ նույնն է, թե Սյունիքի դարպասները, անվտանգության այդ կարևորագույն տարածքները հանձնվելու են Ադրբեջանին: Դա արվեց հետագայում, և ինչպես հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում: Նշվածը լրացուցիչ մարտահրավեր ու լրացուցիչ խնդիրներ ստեղծեց մեր անվտանգության համար, Սյունիքի համար, որի հետևանքներն արդեն այսօր ենք տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշված հետևանքների համատեքստում դիտարկելով նաև Բաքվից հնչող հայտարարությունները:

«Ալիևն ասում է՝ եթե հայերը պատրաստ չեն Սյունիքով միջանցք տրամադրել, ապա իրենք ռազմական ճանապարհով կվերցնեն: Այս ամենի համար հիմքեր ստեղծեցին նույն բանավոր պայմանավորվածությունները, հետպատերազմյան շրջանում արված զիջումները: Եվ այսօր այդ ամենի հիմքով ադրբեջանցիները բավականին նպաստավոր դիրքեր են վերցրել այդ տարածքում և հերթական անգամ սպառնալիքի լեզվով են խոսում՝ այս դեպքում արդեն Սյունիքի հարցը լուծելու համար: Ադրբեջանի այսօրվա կեցվածքը, նույն այդ ռազմատենչ հռետորաբանությունը մի բանի մասին է վկայում. Ադրբեջանը մարսեց 44-օրյա պատերազմ սկսելը, պատերազմ սանձազերծելը, նոր ռազմական ագրեսիա իրականացնելը: Ադրբեջանը միջազգային հանրությունից չստացավ ադեկվատ ու համաչափ գնահատական ու այս ամբողջի արդյունքում ինքն իրեն իրավունք վերապահեց խոսել նոր ռազմական սադրանքների, նորից ուժի կիրառմամբ հարցեր լուծելու մասին: Չմոռանանք, որ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է: Բայց ի՞նչը հասցրեց այս իրողությանը:

Հասցրեց նաև ՀՀ իշխանությունների ոչ համաչափ, թերի աշխատանքը նույն միջազգային հանրության հետ: 44-օրյա պատերազմը հնարավորություն էր հերթական անգամ ցույց տալու, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, Ադրբեջանը միջազգային իրավունքի սկզբունքները խախտող պետություն է: Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչներ բերեց և ներգրավեց ռազմական գործողությունների մեջ: Միջազգային հանրության հստակ, ադեկվատ գնահատականը պետք է ունենայինք այս ամենի վերաբերյալ, բայց դրա համար պետք է աշխատանք կատարվեր նաև պաշտոնական Երևանի կողմից: Մինչդեռ համապատասխան աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, իսկ ԱԳՆ-ն զուտ հայտարարությունների մակարդակով Բաքվին պատասխանելով է զբաղված եղել: Ըստ էության, մենք այսօր բախվում ենք նշվածի հետևանքների հետ: Այս ամենի հետևանքն է նաև այն, որ Ալիևն իրեն թույլ է տալիս նման ձևով խոսել: Մի կողմից իր առջև չկա բանակցող կողմ, որը համաչափ պատասխան կտա, մյուս կողմից՝ պաշտոնական Երևանը չի աշխատում միջազգային հանրության հետ, որը գոնե ճնշումներով կսահմանափակեր Բաքվին՝ այսօր նման կեցվածք ունենալու տեսանկյունից»,-ընդգծեց Հ. Մխիթարյանը:

Վերոնշյալի համատեքստում դիտարկելով նաև ՀՀ իշխանությունների խաղաղասիրական կեցվածքն ու ապաշրջափակումից ունեցած տնտեսական ակնկալիքները՝ փորձագետը հավելեց. «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քաղաքականությունն այսօրվա իշխանությունները որդեգրեցին ու դրսևորեցին իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո: Մինչդեռ, արդյունքում մեզ տարան պատերազմի, տարան պարտության ու կապիտուլ յացիայի: Ի դեպ, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» բառակազմը մինչ այդ մտավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևակերպումների մեջ:Այսօր ես մի փոքր կընդլայնեի խաղաղասիրական թեզերի շրջանակը: Արդեն այսօր կոնկրետ աշխատանք է տարվում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայ հասարակության շրջանում խաղաղասիրական տրամադրություններ տարածելու ուղղությամբ, այդ համատեքստում խոսվում է նաև սահմանների բացման ու խաղաղ գոյակցության մասին: Նշվածի ռիսկերն ահռելի են մեզ համար, հատկապես այս հետպատերազմյան շրջանում: Ալիևը խոսում է հայերին չներելու, սերունդներին «հայերը թշնամիներ են» թեզով դաստիարակելու ու պայքարի պատրաստ լինելու մասին: Զուգահեռ՝ Երևանում այսօր փորձում են մեզ համոզել, որ պետք է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի: Նույնը նաև Թուրքիայի հետ հարաբերություններին է վերաբերում:

Ապրիլի 24-ից առաջ ամենաբարձր մակարդակով խոսում էին, թե կարևոր չէ՝ որտեղից է առաջացել թշնամանքը, մենք պիտի դադարենք մեկս մյուսին որպես թշնամի ընկալել և պետք է գնանք հաշտեցման ու խաղաղ գոյակցության: Սրա տակ բավականին շատ ռիսկեր կան, երբ հատկապես նայում ենք, թե դրա դիմաց ինչ է ուզում մյուս կողմը: Մասնավորապես, մենք գիտենք Թուրքիան ինչ նախապայմաններ է առաջ քաշել, այդ թվում՝ կապված նաև Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման և հատկապես պահանջատիրության գործընթացից հրաժարվելու հետ: Այս ամենը մի փունջ մարտահրավեր է մեզ բերելու: Այն կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել ինչպես Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեծ հաշվով, մի անգամ արդեն համոզվեցինք, որ այդ խաղաղասիրության գործընթացը մեզ պարտության է տանում: Այսօր մենք հերթական անգամ այդ գործընթացների մեջ ենք: Բնականաբար, կանխատեսումը կրկին նույնն է. այս գործընթացներն ու այս քաղաքականությունը ոչ մի լավ բանի չեն կարող հանգեցնել: Ըստ էության, Փաշինյանի առաջարկածն այս իրավիճակում հետևյալն է. էժան ապրուստ, տնտեսական ենթադրյալ բարեկեցություն՝ մեր անվտանգության դիմաց: Ինչո՞ւ ենթադրյալ, որովհետև անգամ այդ հարցում տնտեսագետների հաշվարկները խիստ տարբեր ու վիճելի են»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության խնդիրներին ու խոսելով նաև պետականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին՝ Հ. Մխիթարյանը նշեց. «Փաշինյանը, գալով իշխանության, ինքնիշխանության մասին իր թեզերն էր առաջ տանում՝ կապված նույն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետ: Նույնիսկ արարողակարգային բնույթի միջոցառումների ժամանակ փորձ էր արվում ցույց տալ Հայաստանի ինքնիշխան լինելը, մինչդեռ արարողակարգային նորմերը խախտելն ամենևին կապ չուներ ինքնիշխանության հետ: Հիշենք Վ. Պուտինին դիմավորելու և նման այլ դրվագները: Բայց իրականում գործընթացները տարան նրան, որ մենք իսկապես այսօր կանգնած ենք ինքնիշխանության ու սուբյեկտայնության խնդրի առաջ: Այն, որ Արցախի խնդիրը, կարգավիճակի հարցը շատ ավելի բարդացավ ու դժվարացավ, փաստ է, բայց այսօր այդ խնդիրների առաջ նաև Հայաստանի Հանրապետությունն է: Ի՞նչ ունենք այսօր: Մենք այսօր չունենք արտաքին քաղաքականություն: Երբ Փաշինյանն ասում էր, որ մենք պետք է զրոյից սկսենք արտաքին քաղաքականությունը, ըստ էության, պարզապես զրոյացրեց այդ արտաքին քաղաքականությունը: Արդեն հետո՝ եկող իշխանությունների համար, բոլոր ուղղություններով զրոյից հարաբերություններ կարգավորելը բավականին ծանր խնդիր է լինելու: Մենք չունենք նաև անվտանգության մեխանիզմներ: Բանակը պարտությունից հետո բավականին ծանր վիճակում է: Դիտարկենք նաև մեր արտաքին սահմանների հսկողությունը: Օրինակ՝ նույն Գորիս-Կապան ճանապարհին ռուս խաղաղապահներն են կանգնած: Սրանք խնդիրների մի ամբողջություն են, որոնք պետության, պետականության, ինքնիշխանության հետ կապված լուրջ մարտահրավերներ կարող են առաջացնել: Սրանք օր առաջ պետք է կանխել, իսկ եթե այս գործընթացները նույն ուղղությամբ շարժվեն, ապա մի քանի ամիս հետո կամ որոշ ժամանակ անց արդեն կարող ենք խոսել ինքնիշխանություն, սուբյեկտայնություն ունենալ- չունենալու հարցերի շուրջ»:

Հերմինե Մխիթարյանի դիտարկմամբ, մենք նոյեմբերի 9-ից ժամանակ ենք կորցնում: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանի ամեն հաջորդ օրը մեզանից նոր զիջումներ տարավ: Նույն Սյունիքի անվտանգության խնդիրներն առաջացան նոյեմբերի 9-ից հետո, վերոնշյալ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում: Այսինքն, այս շղթան, որն ամեն հաջորդ օրը նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ է բերում, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները: Լուծումը մեկն է՝ փոխել իշխանություններին, ունենալ իշխանություններ, բանակցողներ, որոնք նախ՝ կկարողանան բանակցել, երկրորդ՝ բանակցելու կգնան իրենց առաջ ունենալով ոչ թե իրենց պաշտոնի, աթոռի խնդիրները, այլ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահը: Փաշինյանը հիմա փորձում է լուծել աթոռի, պաշտոնի խնդիրները: Այսօր Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը կառուցված է նախընտրական տրամաբանության ներքո, որտեղ ՀՀ և Արցախի շահը փնտրելն ու գտնելն անհնար է: Դեռ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո մեր առաջնահերթ խնդիրը նույնն էր և նույնն է հիմա՝ նոր իշխանություն ձևավորել, փորձել ուղղել մեր մեջքն և ստեղծված իրավիճակից ինչ-որ ելքեր փնտրել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное