Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ խաչապուրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաչապուրին վրացական ավանդական խոհանոցի դասական ուտեստներից մեկն է, որը իրենից ներկայացնում է խմորային արտադրանք և արտաքինից հիշեցնում է շոռակարկանդակ կամ կարկանդակ: Աղ դրած կաթնաշոռով պանիրներն են ավանդաբար օգտագործվում որպես խաչապուրիի լցոնիչ: Վրաստանի յուրաքանչյուր մարզում խաչապուրի պատրաստելիս օգտագործվում են լրացուցիչ բաղադրիչներ և լինում են գաղտնիքներ, որոնք այդ ուտեստին տալիս են հատուկ համ և յուրահատուկ բույր: Այնուամենայնիվ, քանի որ վրացերենից թարգմանաբար «խաչա» և «պուրի» բառերը բառացիորեն նշանակում են «պանիր» և «հաց», և այդ բաղադրիչներն են հիմնականում պահանջվում, ապա կարելի է ասել, որ խաչապուրին պանրով բլիթ է: Իսկ ո՞րն է խաչապուրիի պատմությունը։ Ներկայումս գրեթե անհնար է գտնել այն հարցի պատասխանը, թե ով է հորինել խաչապուրին, քանի որ այդ համեղ ուտեստը ազգային ուտեստի կարգավիճակ ունի: Ենթադրվում է, որ առաջին պանրով բլիթների արտադրության հեղինակությունը պատկանում է Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռների բնակիչներին: Հեռավոր ժամանակներում այդ ուտեստը մի տեսակ «չոր օրապահիկ» է եղել, որը հովիվները պատրաստակամորեն տարել են իրենց հետ արոտավայրեր, որտեղ հնարավորություն չեն ունեցել պատրաստել թարմ տաք կերակուր: Հետագայում այդ հիանալի բլիթների բաղադրատոմսը հաջողությամբ տարածվել է ամբողջ Վրաստանում: Յուրաքանչյուր մարզում, գյուղում և նույնիսկ ընտանիքում տանտիրուհիները խաչապուրի են պատրաստել՝ օգտագործելով իրենց գաղտնիքները: Արդյունքում  Վրաստանի այդ խոհարարական հպարտությունը բարձր է գնահատվում ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից շատ հեռու: Օրինակ՝ օտարերկրացիները, որոնք համտեսել են այդ թվացյալ սովորական տափակ հացերը, փառաբանել են դրանք իտալական հայտնի պիցցայի հետ հավասար:

Խաչապուրին  մեկ ուտեստ է, բայց ունի բազմաթիվ բաղադրատոմսեր։ Խաչապուրի ուտեստի պատմությունը յուրաքանչյուր մարզում անհատական ​​է, ինչպես նաև անհատական են պատրաստման բաղադրատոմսերը: Այնուամենայնիվ, կա ընդհանուր մի բան, դա խմորի պատրաստման առանձնահատկությունն է: Խմոր պատրաստվում է խմորիչի և թթվային միջավայրի օգտագործմամբ, օրինակ՝ մածուն կամ կեֆիր: Նման բաղադրիչների հիման վրա պատրաստված խմորն ունենում է հատուկ փխրուն կառուցվածք և նուրբ  համ:

Խաչապուրիի ծագման պատմությունը եզակի է: Ի սկզբանե այն իրենից ներկայացրել է կաթնաշոռով կամ պանիրով ​​լցոնված կլորացված բլիթի տեսք։ Ներկայումս խաչապուրիի բազմաթիվ տարատեսակներ կան. կլոր, օվալ, նավակի տեսքով, եռանկյունաձև և այլն: Խաչապուրին սովորաբար ամենօրյա ուտեստ է,  և միևնույն ժամանակ, ոչ մի միջոցառում, ոչ մի տոն չի անցնում առանց այդ համեղ և անուշաբույր խմորեղենի: Ինչ վերաբերում է խաչապուրիի տարատեսակներին։ Աջարյան խաչապուրու պատմությունը սկսվել է հեռավոր 15-րդ դարում: Այդ ժամանակ Օսմանյան կայսրության լծի ազդեցության տակ պանրային բլիթները կոչվել են «պաներլի» և եղել են կլոր: Իսկ աջարական աչապուրին ձեռք է բերել նավակի ձև, որը մի տեսակ խոհարարական վրեժ է եղել թուրքական խոհանոցից: Իմերեթյան խաչապուրին ավանդական վրացական այդ ուտեստի ամենապարզ տարբերակն է և ունենում է տարբեր չափեր և ձևեր: Այն կարելի է մատուցել սառը, ծառայել որպես հաց, խորտիկ կամ հանդես գալ որպես առանձին ուտեստ: Հետաքրքիր է այն, որ իմերեթական խաչապուրին մի տեսակ լակմուսի թուղթ է, որն արտացոլում է երկրի տնտեսության վիճակը: Բանն այն է, որ անհրաժեշտ բաղադրիչների գնի տատանումները արտացոլվում են  խաչապուրիի չափի վրա, որը կարող է տարբեր լինել: Մեգրելական խաչապուրին՝ մեգրուլին,  ավանդական կլոր տափակ հաց է լցոնված աղացած պանիրով: Այդ ուտեստի պատմությունը նման է իմերեթական խաչապուրու ծագմանը. Մեգրուլին ևս կերակուր է, որը ծառայել է այն ​​հովիվների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել արոտավայրեր այլ սնունդ տանել: Իսկ խաչապուրի պատրաստելու համար բավական է պարզապես կրակ, ալյուր, մածուն և աղի պանրի առկայություն: Գուրիական խաչապուրիները կիսալուսնի տեսքով թխված խոշոր կարկանդակներ են: Այս ուտեստում լցոնման համար, ավանդական պանիրից բացի, օգտագործում են նաև խաշած ձու:

Խաչապուրի կերակրատեսակի պատմությունը, ինչպես նաև թխելու բաղադրատոմսերը և, ըստ էության, բուն անվանումը, Վրաստանի կառավարությունը պաշտպանում է պետական ​​մակարդակով: Այնուամենայնիվ, դա ձեռնարկվել է միայն ուտեստի և երկրի պատմությունը պաշտպանելու համար, քանի որ «խաչապուրի»՝ պանրով հաց,  անվանումը կարելի է առանց բացառության  կիրառվել ցանկացած պանրով բլիթի ու կարկանդակի դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը 

www.1or.am 

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
Самое популярное