Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը ինչ ասում է սուտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին բոլորի ուշադրության կենտրոնում Սյունիքն է և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, բայց մեր հանրապետությունը այսօր ունի տարբեր սահմանամերձ տարածքներ, որոնք դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից տարածքային վեճերի մեջ են եղել Ադրբեջանի հետ, սակայն այդ տարածքները այսօր առաջին հերթին ունեն լուրջ տնտեսական խնդիր, ինչի արդյունքում բնակչությունը արտագաղթում է, որովհետև այսօր մենք նույնիսկ մեր հողերը մշակելու, բնակեցնելու խնդիր ունենք։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, ըստ ձեզ ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը և ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնվեն, որ այս տարածքները զարգանան և բնակչությունը չարտագաղթի։

— Նախ առաջին հերթին պետք է նշենք, որ  այս կառավարությունը ունակ չի ոչինչ անելու։ Սա կարևորագույնն է, որ պետք է ֆիքսենք։ Երկրորդ հերթին,  հողը դառնում է հայրենիք, երբ որ բնակեցված է  այսինքն առանց մարդկության, առանց բնակչության գոյություն չունի հայրենիք, գոյություն չունի պետության սահմաններ։ Իսկ եթե մենք շարժվում ենք այդ գաղափարաբանությամբ, ապա մարդու բնական ցանկություններին հետևելով, պետք է փորձենք ցանկություններնն ի կատար ածել։ Ի՞նչ է ցանկանում մարդը։ Յուրաքանչյուր կառավարություն բարդացնում է, բայց բնական մի քանի ցանկությունները հաշվի առնելով, շատ հեշտ կարելի է այդ հարցը լուծել։ Առաջին՝ անվտանգության հիմնախնդիրներ, այսինքն երաշխիք, որ վտանգված չէ այդ մարդկանց կյանքը ու այդ երաշխիքներից հետո, մարդուն առնվազն պետք է բարեկեցություն։ Այսինքն լինի աշխատատեղ, կարողանա ստեղծի, արարի և ապրի և երրորդ՝ ապագայի հանդեպ տեսլական, հույս ունենա։ Այս երեք բաղադրիչները եթե սահմանամերձ համայնքներում նպատակ սահմանի կառավարությունը և քայլեր ձեռնարկի, որ հասնի այդ նպատակներին, ապա մենք արդեն սահմանամերձ համայնքներում կունենանք զգալի բնակեցվածություն։ Առաջին հերթին հիմնականում ի՞նչ են անում գյուղական բնակավայրերում, որտեղ որ մեծամասնությունը գյուղատնտեսությամբ զբաղված տնային տնտեսություններն են, իսկ գյուղատնտեսությունը եթե բաժանում ենք երկու մասի՝  անասնաբուծության և բուսաբուծության կամ հողագործության, ապա անասնաբուծության դեպքում պետք է կառավարությունը խթանիչ ծրագրեր իրականացնի, օրինակ` տոհմային ցեղատեսակների անասունների ձեռքբերման համար իրատեսական վարկեր տրամադրի։ Ինչո՞ւ եմ ասում իրատեսական, որովհետև պարբերաբար իրականացրել են այդ ծրագրերը, բայց հետվճարման ժամկետները այնքան սեղմ են դրել, որ պարզապես հնարավոր չէր այդ ժամկետում առնվազն մեկ սերունդ թեկուզ տավարաբուծության դեպքում այն վաճառի և վարկի մարում կատարի։ Իսկ  հողագործության վերաբերյալ մենք պետք է տեսնենք, թե աշխարհը ուր է գնում։ Աշխարհը զարգանում են փոքր հողակտորները, փոքր ռեսուրսները այլևս մրցունակ չեն, ինչո՞ւ, որովհետև երբ որ մենք նայում ենք սուպերմարկետներ, գիպերմարկետներ, որտեղ որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում սպառման մեծ մասը կատարվում է սուպերմարկետներից և նրանք ձեռքբերումները կատարում են հետևյալ կերպ, որ իրենց ձեռքբերման պարբերաշրջանը երբեք չընդհատվի։ Այսինքն եթե մատակարարները կարող են ամբողջ տարվա ընթացքում անխաթար ապահովել, ապա նոր կարող են տնային տնտեսությունները կամ քաղաքացիական այլ տնտեսությունները աշխատել նմանատիպ կառույցների հետ։ Սպառումը հիմնականում կատարում են այդ խոշոր ընկերությունները։ Փոքր հողակտորների արդյունավետ աշխատելու համար հարկավոր է առաջին հերթին ստեղծել գյուղացիական կոնպերատիվներ, յուրաքանչյուր կտոր հողի մասնաբաժնի չափով կոպերատիվի մեջ փայաբաժին տրամադրելով և անպայմանորեն համայնքից և կառավարությունից կառավարման մարմնում ներկայացուցիչ նշանակելով, մշակել տվյալ բնակավայրին համապատասխան հողագործության կամ բուսաբուծության այն տեսակները, որոնք տվյալ տարածքին բնորոշ են կամ կլիմայական պայմաններում ավելի բարենպաստ են և ավելի շատ բերք կարող են ստանալ։ Օրինակ՝ կարող են Սյունիքի մարզում նուռ մշակել, Գեղարքունիքում՝ կարտոֆիլ մշակել, Տավուշում բերք մշակել և այլն։ Եվ գյուղատնտեսները պետք է խումբ ստեղծեն և աշխատեն։ Իսկ մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, մենք ընդհանրապես չունենք գյուղացիական տնտեսությունների հոգսերով մտահոգված պետական կառավարման համակարգ, լիազոր անձինք  հետևաբար այդ տեսլականը դեռևս չեմ կարծում, որ կարող են իրականացնել։ Երբ որ միավորեն և յուրաքանչյուրին մասնաբաժին տրամադրեն, հետագայում էլ գյուղացիական  տնտեսություններն իմանան, որ  շահաբաժնի տեսքով շահույթները իրենք են ստանալու շատ հեշտ հնարավոր է շահագրգռել։ Իսկ հետո եթե տարավաբուծությունը, հողագործությունը և անասնաբուծությունը եթե նվազագույնը այս քայլերից սկսեն ապա երրորդ ուղղությունը պետք է արդյունաբերությունը ապակենտրոնացնեն Երևանից դա կլինի վերամշակող, սննդի արդյունաբերություն պետք է լիցենզավորման ենթակա սարքել և տեղակայել՝ սկսած սահմանամերձ տարածքներից։ Հայրենիքը, երկիրը, պետությունը, պետության անվտանգությունը, պաշտպանվածությունը բոլորը սկսում են սահմաններից։ Եթե սահմանամերձ համայնքներում պետությունը խթանող քաղաքականություն չվարի, ապա մաս-մաս հանձնելով, մենք կկորցնենք մեր երկիրը։ Վերջում կունենանք մի քաղաք-պետություն, որն էլ կհանձնենք և կարտագաղթենք։ Պետք է լիցենզավորման ենթակա սարքել օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, ընդհանրապես Երևանում արգելել նման վերամշակող  արդյունաբերությունների տեղակայումը։ Սահմաններից տեղակայելով գալ, աշխատատեղեր ապահովել գալ և խթանել, որ նույնիսկ տվյալ տարածքից հեռացածները հետ կվերադառնան իրենց ծննդավայրեր և կստեղծեն, կաշխատեն ու կարարեն ծննդավայրում, այնուհետև կգան  ոչ  սահմանամերձ, Երևանից դուրս համայնքներ։ Այդպես հնարավոր կլինի և՛ բնակեցնել, և՛ զբաղեցնել բնակչությանը և կերակրել։ Հաջորդ հարցը, որ կարելի է դնել և համայնքները զարգացնել, դա աղբի վերամշակման գործարանների հիմնումներն են, որոնք շատ հեշտ հնարավոր է այս պահին իրականացնել թեկուզ գյուղացիական համայնքների իրենց պարտատոմսեր թողարկելու միջոցով, ֆինանսները ապահովել, հստակ ծրագիրը դնել, գործարանները կառուցել և միանգամից մեկ կրակոցով այս անգամ ոչ թե երկու այլ երեք-չորս նապաստակ հնարավոր է խփել։ Հիմնական այդ քայլերը որ անեն, դրանից հետո կարծում եմ այնքան բարձր կլինի գյուղացիների և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գոհունակությունը, որ միգուցե այլ քայլերի կարիք չլինի, իսկ եթե այնուամենայնիվ կլինի այլ քայլերի անհրաժեշտություն ևս կարելի է շատ տարբեր ծրագրեր իրականացնել։ Կարևորը պետք է ցանկություն, մի քիչ էլ խելք։

- Իշխանությունները հպարտանում են, որ բյուջեի հարկային եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում գերակատարվել են ավելի քան  22 մլրդ դրամով, 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի պետբյուջե հաշվեգրված հարկային եկամուտները նվազել են  16.1 միլիարդ դրամով կամ  4.6%_ով: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

—  Կառավարության ասածներին պետք է շատ անլուրջ վերաբերվել, իրենք նույնիսկ թիվ նկարելու մեջ են անտաղանդ։ Այսինքն այդ մարդիկ շատ դեպքերում չեն հասկանում պետական բյուջեի հավաքագրումները ինչպես է կատարվում, ՀՆԱ-ի հետ ինչպես է հարաբերվում և ես չեմ ուզում իրենց հրապարակած թվերի մեջ խորանալ և չեմ ցանկանում իրենց խոսքը քննադատության առարկա դարձնել։ Ես ավելի շատ կխոսեմ պետական բյուջեի հավաքագրման և ընդհանուր տնտեսական  վիճակի մասին։ Ի սկզբանե պետք է ֆիքսել մի բան՝ կառավարությունը ինչ ասում է՝ ստում է, ես դա երաշխավորված հայտարարում եմ։  Եթե մեր պետական բյուջեի հավաքագրումները ավելացել են սրանք պետք է առաջին հերթին հիմնավորում գտնենք գնաճի մեջ։ Ի՞նչ են անում սովորաբար կառավարությունները՝ երբ որ ունենում են վճարման հետ կապված խնդիրներ, ստեղծում են գնաճ, գնաճի պարագայում, երբ որ տնտեսվարող սուբյեկտները, այսինքն հարկատուները, ցածր գնով ձեռք են բերել և կանխատեսում են, որ նույն ապրանքը հաջորդ պատվերի դեպքում ի՞նչ գնով պետք է ձեռք բերել արդեն իսկ մնացորդային ցածր արժեքով ապրանքները վաճառքի են հանում բարձր արժեքներով։ Արդյունքում առաջանում է շահութաբերության բարձր մակարդակ։ Եթե խոսենք թվերով, ապա պատկերացրեք 100 դրամով ձեռք բերած և սովորաբար 150 դրամով վաճառվող ապրանքը սկսում են վաճառել 200 կամ 250 դրամով։ Այսինքն մի պահ իրենց մոտ առաջանում է գերշահույթ 100-ից 150 դրամի չափով և բնականաբար շահութահարկը պետք է բարձրանա։ Ամենաշատը ավելացած արժեքի հարկը որքան գինը բարձր է այնքան հարկը ավելի շատ է գեներացվում։ Եթե մենք ունենք տնտեսության բնական աճին և հարկերի հավաքագրմանը, ապա մենք չենք կարող ունենալ տնտեսության վերականգնում և այդ մասին անգամ մտածել չենք կարող։ Որովհետև եկեք նայենք վաճառվող ապրանքների քանակը, ձեռքբերող անձանց քանակը գործարքներով պետք է նայենք, որի տվյալները վիճակագրական կոմիտեն չի հրապարակում և որևէ կառույց դրանով չի զբաղվում։ Այսինքն մեր կառավարությունն այս պահի դրությամբ հրապարակում է  հդմ չեկեր, և ականջահաճո հայտարարություններ են անում։ Հիմնական հարկերի հավաքագրումը գնաճի արդյունք են, մի մասը սուտ են խոսում մյուս մասը հին ու բարի ժամանակների հաշվին է տեղի ունեցել։ Եվ ախպերական, ընկերական  խնդրանքներով են հարկերը հավաքագրվում։ Հարկային մարմինները տնտեսվարող սյուբեկտներին փորձում են համոզել՝ ասելով, որ երկրի վիճակը լավ չի, զենք պետք է գնենք, խնդրելով ասում են, որ օրինակ՝ երեք միլիոն այս անգամ ավել վճարեք, մի մասը խնդրանքը կատարում է, մյուս մասը չի ենթարկվում, ստուգումներ են իրականացվում, որոնք նախորդ տարիների նման են կատարվում, այսինքն ճշգրտման կամ ակտավորման եղանակներով։ Եվ որոշակի ժամանակահատվածում հնարավոր է պետական բյուջեի մուտքերի աճ լինի։ Եվ եթե նրանք հայտնում  են, որ աճը նախորդ տարվա համեմատ է եղել, ուրեմն ես հաստատապես ասում եմ՝ ստում են։

- Տնտեսական անկումը և ճգնաժամը դեռ շարունակվում են: Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակից հետո կարելի կլինի վստահաբար պնդել, որ ճգնաժամը հետևում է և Հայաստանը կրկին նույնպիսի դրական արդյունքներ կունենա ։

— Եթե  որևէ մեկը կասի, որ այդպիսի կանխատեսում ունի նշանակում է, որ նա ստում է, որովհետև տնտեսական աճի պոտենցյալի կամ տնտեսական աճի կանխատեսման համար մենք առնվազն պետք է նայենք մեր հնարավորություններին՝  արդյո՞ք ունենք այդ հնարավորությունը, արդյո՞ք ունենք այդ պոտենցյալը, որ մեր տնտեսությունը կաճի, թե ոչ։ Ես վստահեցնում եմ՝ չունենք։  Ինչո՞ւ, որովհետև նախ պետք է ունենանք արտադրողականության աճ, մենք պետք է բացահայտենք մեզ մոտ նոր շուկաներ, ծավալվենք, արտադրանքը  շատացնելուց բացի մենք պետք է կարողանանք նաև այդքանը իրացնել։ Մենք պետք է ունենաք բնակչություն կամ բնակչության աճ, որ սպառումը ավելացնենք և այդ ամենը մենք չունենք։ Երկրորդ՝ եթե մենք դրա համար փորձենք նախադրյալ ստեղծել և տնտեսական աճի պոտենցյալ ստեղծել, ապա մենք պետք է հարաբերվենք առնվազն մեր Սփյուռքի բիզնեսմեն հայրենակիցների հետ և փորձենք նրանց իդեաները. գաղափարները և բիզնես ոլորտները ներդրման տեսքով փորձենք բերել Հայաստանի Հանրապետություն։  Այսինքն ստեղծեն և արտադրեն ՀՀ-ում և իրենց կապերի շնորհիվ վաճառքի աշխարհագրությունը ընդլայնեն հենց իրենք։ Դա ազատ և բաց տնտեսության կանոնն է։ Իսկ այդ մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում Հայաստանում ներդրման մասին լսել։ Մենք տարբեր հետազոտություններ ենք արել և փորձել ենք  նրանց հետ կապ հաստատել, և ես  ձեզ ասում եմ, որ  որևէ մեկը այս կառավարության հետ չի ցանկանում որևէ ներդրում բերել Հայաստան։ Իսկ ներդրումը տնտեսության  զարկերակն է և կա՛մ պետք է ներարկենք, որ  ավելացնենք, կա՛մ չներարկենք և ինքը գնալով  մարի։ Այս պարագայում առաջին հերթին պետք է անվտանգության հարցերը կայունացվի, պետք է կառավարությունը անհապաղ հեռանա, նրանց հեռանալուց հետո նոր կառավարությունը պետք է անպայման վաստակի ներդրողներին և բնակչության վստահությունը և կայունացնի քաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամին վերջ տրվի։ Հաջորդը՝ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ներդրողի համար խթանիչ լինի և որոշ չափով էլ դրամավարկային քաղաքականության կայունացում լինի և մի քանի տարի հետո մենք արդեն կունենանք տնտեսության բնական աճ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное