Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը․ Թուրքիան արձագանքում է Ջո Բայդենի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է հանրապետության ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ելույթում գործածեց ցեղասպանություն եզրույթը։