Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ արձակուրդներ են ունենում պարտադիր զինծառայողները, որքան կարող է տևել բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը և բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 28-րդ հոդվածով։

Օրենքի համաձայն․

1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

1) հիմնական.

2) լրացուցիչ.

3) հիվանդության պատճառով (վերականգնողական).

4) ամսական:

2. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.

1) հերթական.

2) լրացուցիչ.

3) հիվանդության պատճառով (վերականգնողական):

3. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արձակուրդ տալու դեպքում տրվում է նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:

4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է`

1) շարքային կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 10 օրացուցային օր.

2) կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օրացուցային օր։

5. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին յուրաքանչյուր տարվա համար հերթական արձակուրդը տրվում է` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

6. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հինգ օրացուցային օր տևողությամբ`

1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար՝ խրախուսման կարգով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում.

3) սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններ ունեցողներին` վեց ամիսը մեկ անգամ: ()

7. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում՝ հինգ օրացուցային օր տևողությամբ:

8. Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով) տեղեկանքի հիման վրա:

9. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

10. Հիմնական կամ հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում։

11. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, որի արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են`

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման` մինչև 15 օր ժամկետով.

5) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

6) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

12. Ամսական արձակուրդ տրվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին` ծառայության վեց ամիսը լրանալուց հետո` յուրաքանչյուր ամսվա ընթացքում յոթ օրացուցային օր ժամկետով: Սույն մասում նշված շարքային կազմի պարտադիր զինծառայողներին սույն հոդվածով սահմանված հերթական արձակուրդը տրվում է մինչև սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պայմանագրի ուժի մեջ մտնելը, իսկ լրացուցիչ արձակուրդ տրվում է միայն սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքերում:

13. Սույն հոդվածով սահմանված արձակուրդների տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное