«Կատաղեցնել Էրդողանին»․ ինչո՞ւ է Բայդենը նպատակաուղղված ճանաչել հայերի ցեղասպանությունը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆpolit.info-ն գրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ապրիլի 24-ին՝ 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան: Այդ օրը նախագահ Ջո Բայդենը, ըստ The Guardian-ի աղբյուրների, մտադիր է ելույթ ունենալով Սպիտակ տան պաշտոնյաների առջև պաշտոնապես ճանաչել ցեղասպանության փաստը։ Հնարավոր է նաև, որ ամերիկյան առաջնորդը սահմանափակվի միայն պաշտոնական հայտարարությամբ:
Բայդենը որոշել է դատապարտել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի փաստը, և եթե դա լինի, ապա ԱՄՆ-ն առաջին անգամ կճանաչի երիտթուրքերի հանցավոր գործողությունները: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ (լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը դա մտցրել է միայն 1933 թվականին), բայց Ռուսաստանը, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, այն ժամանակ ճանաչել է հայերի «կոտորածը» և «ոչնչացումը»: Մի քանի տասնամյակների ընթացքում ավելի քան 30 երկրներ ևս նման դիրքորոշում են արտահայտել, այդ թվում Շվեդիան, Իտալիան, Կանադան, Ավստրիան, Գերմանիան, Լեհաստանը և Չեխիան: Միացյալ Նահանգներում ցեղասպանությունը ճանաչվել է միայն Սենատում, բայց ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ չի օգտագործել Լեմկինի տերմինը 1915 թվականի հայերի ոչնչացման հետ կապված: Եվ Ջո Բայդենը կարող է խախտել Սպիտակ տան այդ երկարատև լռությունը:
«Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը շարունակվում է չափազանց երկար, և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ (Բայդենին) հորդորում ենք կատարել ձեր ստանձնած պարտավորությունը և ճշմարտությունն ասել», - նշված է Ներկայացուցիչների պալատի անդամների Բայդենին ուղղված նամակում:
Այսպիսով, ամերիկացի պաշտոնյաները Բայդենին հիշեցնում են նրա վաղեմի խոստումը: Անկարան մինչ օրս խուսափում է «ցեղասպանություն» բառից, չնայած ճանաչում է հայ բնակչության շրջանում զանգվածային զոհերի առկայության փաստը: Բայց Բայդենը վտանգում է Թուրքիայի հետ առանց այդ էլ «սառը» հարաբերությունները վատթարացնել, եթե ընդունի Եղեռնը: Երդմնակալության օրվանից ի վեր նա դեռ չի հանդիպել կամ հեռախոսով չի խոսել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս Սպիտակ տան ղեկավարին դիմել է միայն հեռակա կարգով, երբ դատապարտել է նրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» անվանելու համար:
Ըստ Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Վալերի Կորովինի՝ հավանական է, որ ամերիկյան առաջնորդը նախատեսում է միջամտել Անդրկովկասի իրավիճակին, և ցեղասպանության ճանաչմանը, եթե դա տեղի ունենա, ուղղված կլինի ինչպես ԱՄՆ-ի հայերին և նաև այդ սահմաններից դուրս:
«Բայդենը հետաքրքրված չէ հայերով, հարցը այլ է: ԱՄՆ-ի նախագահի հիմնական նպատակն է ապակայունացնել Անդրկովկասը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կայուն իրավիճակը: Նրա համար կարևոր է վրդովեցնել Էրդողանին, ստիպել թուրքերին սխալներ թույլ տալ և անզգուշորեն գործել»,- համոզված է փորձագետը:
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, անկասկած, կկարողանա «ցնցել» իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոր ուժ հաղորդել հայկական Արցախի մարտիկներին: Մինչ այժմ երկիրը չի ներել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Շուշին և ռազմավարական նշանակություն ունեցող այլ տարածքներ հանձնելու համար, ինչի շնորհիվ Ադրբեջանը դե ֆակտո հաղթանակ է տարել այդ հակամարտությունում: Եթե անկախ Հայաստանի բնակիչները աջակցություն զգան ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ԱՄՆ-ից, ապա Փաշինյանի վիճակը կարող է էլ ավելի վատանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը