Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագիտական կողմնորոշման հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի գործունեությունից․ «Խորհուրդը պետք է մեզ օգնի և ուղղորդի, որպեսզի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ: Բոլորիս նպատակն է՝ լինել առավել կրթված, զարգացած, ինչպես նաև պիտանի ինքներս մեզ, մեր երկրին և առաջադեմ մարդկությանը: Եվ այս գործընթացում մենք կարևորում ենք աշակերտական խորհրդի կարծիքը և ակնկալում, որ դուք ամենայն պատասխանատվությամբ և սրտացավորեն կբարձրացնեք օբյեկտիվ հարցեր ու կառաջարկեք դրանց լուծումները: Բնականաբար, նախարարությունը կանի իր առաջարկները, այդ ամենը միասին կքննարկենք և արդյունքում կունենանք մեկ ընդհանուր մոտեցում»:

Նախարարն աշակերտներին տեղեկացրել է բուհերի ընդունելության այս տարվա նոր սկզբունքի մասին, այն է՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Ըստ Վահրամ Դումանյանի՝ այս ձևաչափը նպաստում է դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, և կարևոր է, որ մրցույթն անցկացվում է հստակ կողմնորոշում ունեցող դիմորդների միջև: Նա տեղեկացրել է, որ եթե մրցույթից հետո տվյալ մասնագիտությամբ մնան թափուր տեղեր, ապա երկրորդ փուլում դիմորդը հնարավորություն կունենա հայտագրելու արդեն 6 մասնագիտություն: Նախարարի խոսքով՝ եթե դիմորդն ունի մասնագիտական հստակ կողմնորոշում, ապա նա իր նպատակների կառուցման հարցում մեկ քայլ առաջ է՝ այլ դիմորդների համեմատ:

Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կարևոր հարցեր քննարկելու նպատակով իրենց տեսակետները լսելի դարձնելու համար: Նրանք մի շարք հարցեր են ուղղել Վահրամ Դումանյանին։ Դրանք, մասնավորապես, վերաբերել են բուհական ընդունելության կարգին, մասնագիտությունների՝ դպրոցում առավել խորքային ներկայացմանը, աշխատաշուկայի պահանջներին դրանց համապատասխանեցմանը, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ նախկինում կատարված աշխատանքներին և այլն: Նախարարն անդրադարձել է բարձրացված բոլոր խնդիրներին և շեշտել, որ դրանց մի մասի պատասխաններն առկա են օրակարգում ներառված հարցում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ նիստի օրակարգում ներառված է մեկ հարց՝ «Աշակերտների մասնագիտական կողմնորոշման բանաձևը»: Փոխնախարարը նշել է, որ վերջերս ընդունվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որի վերջնաարդյունքներում մասնագիտական կողմնորոշման և մասնագիտության ճանաչման խնդիր է դրվել՝ տարրական դպրոցից սկսած:

«Մենք կարևորում ենք աշակերտական խորհրդի դիտարկումներն այդ վերջնաարդյունքների վերաբերյալ. արդյոք դրանք բավարա՞ր եք համարում, թե՞ լրացուցիչ գործողությունների կարիք կա: Քանի որ չափորոշիչները դեռևս փորձարկվելու են, հետևաբար նախարարությունը կստանա նաև խորհրդի կարծիքը և, ըստ անհրաժեշտության, այն հաշվի կառնի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ըստ այդմ՝ նախարարությունը դպրոցներում նախատեսում է ներդնել մասնագիտական կողմնորոշման ակումբներ. ներկայում դրանք փորձարկվում են 10 ուսհաստատություններում, և արդյունքների վերաբերյալ առկա է վերլուծություն:

«Մեր նպատակն է, որ այդ ակումբները կոնկրետ տարիքային խմբում պարտադիր լինեն դպրոցներում: Խորհրդի նախնական դիտարկումները ևս վկայում են այն մասին, որ այդ ակումբները նախընտրելի է ներդնել հիմնական դպրոցում` 8-րդ կամ 9-րդ դասարանում, քանի որ հենց այդ փուլի ավարտից հետո է աշակերտը որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է ներդնի իր ջանքերը: Հետևաբար, կարևոր է, որ հիմնական դպրոցում աշակերտին ճիշտ պատկերացում տրվի մասնագիտությունների մասին, որպեսզի արդեն ավագ դպրոցում նրա մասնագիտական ընտրությունն առավել նպատակադրված ու արդյունավետ լինի»,- փաստել է փոխնախարարը և շեշտել, որ այս տարվա սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում կփորձարկվի չափորոշիչը, և այդ մարզից խորհրդի կազմում ներառված աշակերտները փորձարկումն անցնելու և իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն կունենան:

Օրակարգի հարցը՝ «Աշակերտների մասնագիտական կողմնորոշման բանաձևը», ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում կենտրոնը վերապատրաստել է դպրոցների, ՄԿՈՒ և արտադպրոցական համակարգի ավելի քան 800 մասնագետների: Ըստ Հայկուհի Գևորգյանի՝ մասնագիտական կողմնորոշման հիմնական խնդիրն աշակերտի անձնային որակների բացահայտումն է՝ կարևորելով նրա մասնագիտական նախասիրությունները և կարողությունները: Նա շեշտել է, որ առանձնակի կարևորվում են նաև աշխատաշուկայի կարիքները՝ նկատի ունենալով տվյալ պահի, ինչպես նաև կանխատեսվող պահանջարկը:

««Մեկ մասնագիտություն ողջ կյանքի համար» սկզբունքն այսօր այլևս արդիական չէ, քանի որ ամբողջ աշխարհում աշխատաշուկան դինամիկ փոփոխությունների է ենթարկվում: Ներկայում մասնագիտության ընտրության հարցում պետք է լինել ավելի ճկուն՝ հաշվի առնելով հետագայում վերաորակավորվելու խնդիրը: Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը հստակ ճանապարհ է՝ արդյունավետ ապագա կառուցելու համար, և այս հարցում կարևոր է նաև աշակերտական խորհրդի դերը»,- ասել է հիմնական զեկուցողը:

Զեկույցից հետո ներկայացված թեմայի վերաբերյալ տեղի են ունեցել քննարկում և հարց ու պատասխան: Հայկուհի Գևորգյանը մասնակիցներին առաջարկել է ինտերակտիվ խաղ, որի ընթացքում աշակերտները նշել են իրենց իմացած և նախընտրած մասնագիտությունները, որոնց շուրջ ծավալվել է բուռն քննարկում: Մասնավորապես, խորհրդի անդամներին հետաքրքրել է ռազմական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով աշխատաշուկայի պահանջարկը:

Խորհրդի նիստերն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է մինչ նիստն առանձնացնել այն թեմաները, որոնք արդիական են ու կարևոր, ապա հաստատված օրակարգի հարցերը նախօրոք քննարկել, դրանց վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ և միայն կոնկրետ դիտարկումները քննարկել նիստի ընթացքում: Այդ ամենից հետո, ըստ նախարարի, կարվեն վերջնական շտկումներ, ու կհամադրվեն նախարարության և աշակերտական խորհրդի տեսակետները: Նախարարի առաջարկն արժանացել է խորհրդի հավանությանը: Աշակերտներն առաջարկել են նաև խորհրդի նիստերն անցկացնել առավել հաճախակի:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное