Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատվելուց հետո աղջիկը Վերաքննիչում ապշեցուցիչ բացահայտումներ է արել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց դատավճռի բեկանման որոշում Շողիկ Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

23-ամյա Շողիկ Կ.-ն (անունը փոխված է) ուսուցչուհի է: Նա մեղադրվում էր ներկայումս շատ տարածված հանցատեսակի՝սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Շողիկ Կ.-ն 2016 թվականի հունվարի 16-ին ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, որ իր ծանոթ Գրիգորը երկու ընկերների հետ առևանգել է իրեն:

Ընդհանուր իրավասության դատարանը դատական ակտում արձանագրել է հետևյալը:

Շողիկ Կ.-ն սովորել է մանկավարժական համալսարանում, ապա աշխատել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես դասվար:

Գրիգորը համակրել է նրան, ցանկացել է ամուսնանալ: Շողիկը շուրջ 3 ամիս ընկերություն է արել Գրիգորի հետ, բայց այդ մասին ծնողներին չի հայտնել:

2016 թվականի հունվարի 14-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շողիկը Գրիգորի հետ գաղտնի հանդիպել է դպրոցի մոտ, իր կամքով նրա մեքենան է նստել ու գնացել է Գրիգորի՝ Արմավիրի մարզի մեկ այլ գյուղում բնակվող մորաքրոջ տուն, այնտեղ մնացել են մինչև գիշերվա ժամը 1-ը:

Շողիկի մայրը, իմանալով, որ դուստրը եղել է Գրիգորի հետ, զայրացել ու ոստիկանությունում հայտարարություն է տվել, թե Գրիգորն առևանգել է դստերը: Այդ մասին իմանալով՝ Շողիկն անմիջապես տուն է վերադարձել: Տանը, տեսնելով հուզված ու անհանգստացած ծնողներին, նա չի համարձակվել պատմել իրականությունը, այլ հայտնել է, թե Գրիգորն ու նրա երկու ընկերներն առևանգել էին իրեն:

Այդ բովանդակությամբ էլ Շողիկը հաղորդում և բացատրություն է տվել ոստիկանությունում:

Նախաքննության ընթացքում և դատարանում Շողիկն իրեն… մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա հայտնել է, թե ծնողները թույլ չեն տվել, որ ինքը շփվի Գրիգորի հետ: Դեպքի օրը դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ է եղել, դրանից հետո Գրիգորի մեքենայով ինքը գնացել է նրա մորաքրոջ տուն: Այնտեղ ժամանակն աննկատ է անցել, անընդհատ նոր բարեկամներ են եկել, իսկ իր հեռախոսն անջատված է եղել, ծնողները չեն կարողացել կապ հաստատել իր հետ:

Գրիգորի եղբորից իմացել են, որ իր ծնողները ոստիկանությունում հայտարարություն են տվել, թե Գրիգորն առևանգել է իրեն: Ինքն անմիջապես տուն է գնացել, ծնողները զայրացել են իր վրա, ինքն էլ ստիպված ասել է, թե իրեն առևանգել են: Գնացել են ոստիկանություն, ինքը ստիպված նույն բովանդակությամբ հաղորդում է տվել, մտածել է՝ լուրջ բան չի լինի:

Գրիգորին ձերբակալել են: Ինքը առերեսման ժամանակ ստիպված ճիշտն է ասել՝ իրեն չեն առևանգել: Ինքը չի պատկերացրել ու նպատակ չի ունեցել, որ Գրիգորը պատժվի: Սկզբից էլ չի ցանկացել գնալ Գրիգորի հետ, մտածել է՝ կուշանան, իր ծնողները կանհանգստանան…

Ինքը ոստիկանությանը շեղելու նպատակ չի ունեցել: Սկզբում պաշտպան չի ունեցել, սուտ մատնության համար պատասխանատվության մասին լսել, բայց չի պատկերացրել…

Շողիկը պնդել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր ծնողի հայտարարությունից հետո է ինքը հաղորդում տվել, չի գիտակցել, ներկայումս ինքը Գրիգորի հետ… մտերիմ է: Ոչ ոք չի խնդրել, որ ինքը փոխի ցուցմունքը, ինքը պարզապես ցանկացել է օգնել Գրիգորին:

Շողիկը հայտարարել է, թե դատարանից ակնկալում է արդարություն: Ինքը որևէ սխալ չի կատարել: Ոչինչ գիտակցված կամ դիտավորյալ չի արել, չի հասկացել, որ այսպիսի արդյունք կլինի: Պարզապես խնդրում է՝ իր չգիտակցված քայլի համար իրեն չմեղադրել…

Դատարանում վկա Գրիգորը հայտնել է, թե իր վերաբերյալ գործը կարճվել է: Դեպքի օրն ինքը Շողիկին տարել է մորաքրոջ տուն՝ ծանոթացնելու: Ուշ ժամ է եղել, իմացել են, որ Շողիկի ծնողները ոստիկանություն են դիմել: Շողիկին տուն է տարել, նրա ծնողները ջղայնացած են եղել, ինքը չի մնացել: Հաջորդ օրն իմացել է, որ Շողիկը հաղորդում է տվել առևանգման մասին: Իրեն ձերբակալել են, հետո Շողիկը ճիշտն է ասել, իրեն արձակել են:

Վկան հայտնել է, թե ինքը արդար վճիռ է ակնկալում, մոտակա ժամանակները ինքն ու Շողիկը կնշանվեն…

Ընդհանուր իրավասության դատարանը Շողիկ Կ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 6 ամիս ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 1 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Շողիկ Կ.-ն՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը և արդարացնել իրեն:

Վերաքննիչ բողոքում Շողիկը նշել է, թե Գրիգորը մի քանի անգամ իրեն ամուսնության առաջարկ էր արել, ինքը կտրականապես մերժել է, քանի որ նրան չի համակրել ու այսօր էլ չի համակրում:

Շողիկը նշել է, որ Գրիգորի մորաքույրը այն դպրոցի տնօրենն է, որտեղ աշխատում էր ինքը, նույն դպրոցում որպես դասվար է աշխատում նաև Գրիգորի մայրը:

2016 թվականի հունվարի 14-ին, ժամը 11-ի սահմաններում Գրիգորն ու ևս երկու անձինք իր կամքին հակառակ, իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ առևանգել են իրեն, տարել են Գրիգորի մորաքրոջ տուն: Այնտեղ մի օր պահել են իրեն, ամբողջ ժամանակ համոզել ու ստիպել են, որ ինքը ծնողներին ասի, թե իր կամքով է գնացել Գրիգորի հետ:

Երբ իրեն ազատության հնարավորություն է ընձեռվել, ինքը ոստիկանությունում ասել է ճիշտը:

Դրանից հետո Գրիգորի հարազատները տարբեր ժամանակ, տարբեր խմբերով սկսել են համոզել իրեն, շատ դեպքերում՝ ստիպել, որ ինքը հայտնի, թե իրեն չեն առևանգել: Նրանք ասել են, թե իր նկատմամբ մեղադրանք չի լինի, կլինի արդարացման դատավճիռ: Բայց դատարանում իր վերաբերյալ մեղադրական դատավճիռ լսելով՝ ինքը հասկացել է, որ խաբվել է, դրանում իրենց մեղքն ունեն Գրիգորն ու նրա «համախոհները»:

Շողիկ Կ.-ն իր բողոքում նշել է՝ եթե ինքը գոնե աննշան զգար և հասկանար, որ այդ կարգով իր ճակատագիրն է դնում հարվածի տակ, ապա այդպիսի բան չէր անի: Իր միամտությունն ու անմեղությունը իր համար ոչ բարենպաստ իրավական հետևանք են ունեցել…

Շողիկը նշել է, որ Գրիգորի համախոհների մեջ նաև փաստաբան է եղել, ինքը հավատացել ու նրանց ասածով է արել: Իսկ ներկայումս ինքը կարծում է, որ այդ անձինք «դրդիչներ են, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Բողոքաբերը պնդել է, թե ինքն իր կամքով չի սուտ մատնություն կատարել, իր սուբյեկտիվ կամքն ու ցանկությունը բացակայել են, հետևաբար, իր կարծիքով, ինքը հանցանք չի կատարել, իր նկատմամբ պետք է արդարացման դատավճիռ կայացվի:

Վերաքննիչ դատարանում Շողիկը հայտնել է, որ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, քանի որ դպրոցի տնօրենը Գրիգորի մորաքույրն է:

Շողիկը նշել է, որ մինչև դպրոցում աշխատելը ինքը Գրիգորին չի ճանաչել: Հետո էլ ինքն ընդհանրապես նրա հետ չի շփվել, նրա հեռախոսազանգերին չի պատասխանել: Գրիգորն ու նրա ընտանիքի անդամները պարբերաբար իրենց տուն էին գալիս, խնդրում էին, որ շփվի Գրիգորի հետ, բայց ինքը չէր ուզում: Ինքը մերժել է նրա ամուսնության առաջարկը:

Հունվարի 14-ին ինքը դպրոց է գնացել հոր ուղեկցությամբ: Իրենց է մոտեցել Գրիգորը, առաջարկել է մեքենայով տանել, ինքը չի ցանկացել: Ինքը հոր հետ գնացել է դպրոց, տեսել է, որ Գրիգորի մեքենան չկա, մտածել է՝ վախենալու բան չկա, հայրը գնացել է տուն, ինքը դպրոցի դարպասներից ներս է մտել, բայց մեկը այդ պահին բռնել, գրկել է իրեն ու անմիջապես մտցրել է մեքենա: Իրեն տարել են Գրիգորի մորաքրոջ տուն: Այդ տանը Գրիգորի շատ հարազատներ էին հավաքված, իրեն համոզել են, որ մնա ու ընդունի Գրիգորին: Հավատացնում էին, թե լավ է լինելու: Ասում էին, թե իր փոխարեն՝ կամաչեին, եթե առևանգումից հետո հետ վերադառնա, մարդիկ ինչե՜ր են խոսելու իր մասին: Ինքն ասել է, թե դրա մասին չի մտածում:

Շողիկը նշել է, որ առևանգման ժամանակ իրեն ստիպողաբար մեքենա նստեցնելով, իր հեռախոսն անջատել ու դրել են պայուսակի մեջ: Իր ծնողներն այդ պատճառով չեն կարողացել կապ հաստատել իր հետ…

Նրանք, իր մասին լուր չունենալով, ոստիկանություն են գնացել, հայտարարություն են տվել առևանգման մասին: Երբ Գրիգորի հարազատներն իմացել են դա, խառնվել են իրար, իրեն անմիջապես տուն են տարել:

Հաջորդ օրը ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել առևանգման մասին:

Գրիգորի հարազատները հաշվի չեն առել իր հոգեբանական լարված վիճակը, անմիջապես եկել, սկսել են համոզել, որ հաղորդումը հետ վերցնի: Չէին ասում՝ հրաժարվի, ասում էին՝ գնա հետ վերցրու և հայտարարի, որ քո կամքով ես գնացել Գրիգորի հետ:

Նրանց հետ մի փաստաբան էր եկել, նա էլ է իրեն համոզել, սովորեցրել է, թե ինչ ասի, խոստացել է, թե իրեն ոչինչ չի լինի: Այդ փաստաբանն ասել է՝ քեզ կվախեցնեն, կասեն, թե դա սուտ մատնություն է, բայց դու նրանց մի հավատա…

Բոլորն են ասել՝ քեզ համար լավ է լինելու, հարթվելու է՝ գնա: Բայց վերջում ինքը հայտնվել է դատապարտվածի կարգավիճակում:

Շողիկը հայտնել է, որ ինքն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, որովհետև Գրիգորի մորաքույրը՝ դպրոցի տնօրենը, մտնում էր ուսուցչանոց ու ասում էր. «Զգույշ եղեք, էստեղ գործ տվող կա… Եկեղեցի մտնելու իրավունք չունես, որովհետև մեղք ես գործել… Ինչի՞ ես գնացել գրել, Գրիգորը կնստեր, բայց մեկ ամիս կամ երկու ամիս, դու գնա քո խղճիդ հետ մաքուր եղիր…»:

Շողիկ Կ.-ն նշել է, որ իր շահերի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ իրեն համոզել է, որ լավ կլինի: Նա սովորեցրել է՝ ինքն ինչ ասի, ինչ չասի: Փաստաբանն ասել է՝ քեզ կասեն, թե պատժամիջոց կկիրառեն, բայց դա միայն վախեցնելու համար կասեն… Մինչև վերջին րոպեն, ըստ Շողիկի, փաստաբանն իրեն համոզել է, որ արդարացման դատավճիռ է լինելու: Ինքը հավատացել է նրան, հայտնվել է այս կարգավիճակում…

Շողիկն ասել է, որ իրենք փաստաբաններին չեն վճարել, վճարել են նրանք, ում մեղքն ինքը, փաստորեն, իր վրա է վերցրել… Իրեն ասել են՝ ուրիշ փաստաբանների հետ չխորհրդակցես…

Գրիգորի մայրը գալիս էր իրենց տուն, լաց էր լինում, խնդրում էր, որ Գրիգորին ազատելու համար ինքն իր վրա վերցնի, իրեն ոչ մի բան չի լինի: Ինքն այն ժամանակից մինչև հիմա հոգեբանական լարված վիճակում է…

Վերաքննիչ դատարանը՝ Արշակ Խաչատրյան, Մանուշակ Պետրոսյան, Սևակ Համբարձումյան կազմով, եզրակացրեց, որ ընդհանուր իրավասության դատարանն այս գործով չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չի պարզել ինչպես ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող հանգամանքները:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկեց նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Դատական պրակտիկայում օրեցօր բազմացող «սուտ մատնության» վերաբերյալ գործերի մի մասով, եթե, իրոք, «լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն» անցկացվի, միգուցե նմանօրինակ հանգամանքներ ջրի երես դուրս գան: Պարզապես «սուտ մատնության» համար դատվողների մեծ մասը, պայմանական դատապարտության ենթարկվելով, չեն կարևորում, որ դատապարտվածի կարգավիճակ են ստանում, իսկ այս գործով ամբաստանյալ Շողիկ Կ.-ն, ամբողջ ժամանակ թյուրիմացության մեջ գցվելով, ապա իրականությանը հանդիման հայտնվելով, ըմբոստացել ու խառնել է համարյա ավարտված խաղի բոլոր խաղաթղթերը…

Вопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыАрмения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеЗаместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст»BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан«Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения
Самое популярное