Բոլոր պահվող անձանց փոխանակումը հումանիտար իրավունքի հարց է, նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն. ԵԽԽՎ նիստում արձանագրել է ֆինլանդացի պատգամավորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌազմագերիների պահումը չի նպաստում կողմերի միջև վստահության հաստատմանը: Այս մասին ԵԽԽՎ գարնանային լիագումար նիստում հայտարարել է ֆինլանդացի պատգամավոր Կիմմո Կիլյունենը:
«Ցանկանում եմ երկու կարևոր պահ առանձնացնել. բոլոր պահվող անձանց փոխանակումը հումանիտար իրավունքի, մարդասիրության հարց է: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Այդ մասին փաստում է նաև եռակողմ հայտարարությունը: Այդ հարցը պետք է լիարժեք լուծվի, որպեսզի կարողանան անցնել վստահության հաստատմանը: Եվս մեկ կարևոր հարց. դա մշակութային ժառանգությանն է առնչվում: Այդ տարածաշրջանը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ: Հուսով եմ, որ եկու կողմերը կկարողանան այնպես վարել վերակառուցման գործընթացը, որպեսզի պաշտպանեն մշակութային ժառանգութունը»,- ասել է պատգամավորը: