Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականությունն այլ է. և՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է երեկվանից սկսված հակառուսական ալիքին, որի պատճառը ԵԽԽՎ ռուսական պատվիրակության քվեարկություն է: 

Ֆեյսբուքյան էջում Մինասյանը գրել է.

«Հայրենական արևմտամետները, իշխանության հրահանգով կամ լուռ համաձայնությամբ, երեկվանից հակառուսական նոր հիստերիա են բարձրացրել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության քվեարկության առթիվ: 

Կարո՞ղ եք ասել՝ ինչ եք ուզում, որովհետև ձեր քայլերում և գործողություններում կա խորը ողբերգություն։ Նախ, հուսով եմ՝ տեղյակ եք, որ դուք Արևմուտքին պետք չեք։ Պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Առհասարակ, Հայաստանն էլ պետք չէ, բայց դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ այլ առիթով: Երկրորդի ապացույցն այսօրվա մոռացված ժողովրդավարությունն ու արնահոսող ժողովուրդն է, իսկ առաջինինը՝ ձեր կարգավիճակը. լինելով արևմտամետ, ամբողջ ուժով սատարում եք Հայաստանի պատմության մեջ ամենառուսահպատակ ղեկավարին, ով ամբողջ ուժով լիզում է ռուսի կոշիկները։ Ի դեպ, նկատե՞լ եք, որքան շատ եք ավելացնում հակառուսականության քարոզը, այնքան շատ են ստիպում ոչնչությանը լեզուն բանեցնել։ 

Ցավոք, ժպիտ են առաջացնում նաև հայրենի ռուսամետները, որոնք կատաղի հարձակվել են հակառուսների վրա ԵԽԽՎ բանաձևի քվեարկության առթիվ՝ փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը չէր կարող կողմ քվեարկել, որովհետև նիստի օրակարգում ներառված էին հակառուսական ձևակերպումներ։ Ռուսամետները փորձում են միջխորհրդարանական դիվանագիտության տրամաբանությունը բացատրել դեբիլներին։ Մինչդեռ դուք էլ պակաս միամիտ չեք, քանի որ պաշտպանում եք Ռուսաստանին Նիկոլի ստրուկներից՝ նպաստելով Հայաստանի «николайիզացիային»։

Ի դեպ, վատ լուր ունեմ նաև ձեզ համար. դուք էլ Ռուսաստանին պետք չեք ո՛չ որպես քաղաքական ուժ, ո՛չ որպես տեսակ։ Իրականությունն այլ է. և՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր։ Եվ քանի որ կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն, իսկ մենք շարունակում ենք տեսնել ու չհասկանալ, մնացածը քաղաքական ինքնախաբեություն է կամ ինքնաբավարարում։ Ոնց կուզեք։ 

Եթե նկատել եք՝ միջազգային ատյաններում պայքարելու և պատին կամ շերեփին դեմ առնելու մեր ոգևորությունն ու հիասթափությունը նոր չէ։ Խրիմյան Հայրիկից մինչև անտերի դեմքով ԵԽԽՎ-ում միայնակ ակցիա անող Էդմոն, մենք՝ հայերս, չհասկացանք կարևոր մի բան. պետություններն ունեն սեփական շահեր և հաջողելու միակ բանաձևը շահերի համադրումն ու համատեղ անդադար և հետևողական աշխատանքն է։ Իսկ դրա համար պետք է կրթություն, պրոֆեսիոնալիզմ, փորձ, մարդկային կապեր, բազմաշերտ հարաբերություններ, անդադար աշխատանք, դիվանագիտական հետևողականություն։ Մի խոսքով՝ հատկանիշներ, որոնք արդեն 3 տարի ընկալվում են առավելագույնը որպես «ավելորդ շքեղություն»։ 

Ու հենց այդ պատճառով ստացել են անհասկանալի հարաբերությունների մի լաբիրինթ, որտեղ Ռուսաստանին ատող Նիկոլը դարձավ Ռուսաստանի ստրուկ, Նիկոլից զզվող արևմտամետ ՀԿ-ները դարձան ռուսի ստրուկ Նիկոլին սատարողներ, ռուսամետ քաղաքական ուժերն աջակցում են Ռուսաստանին, որն էլ իր հերթին պահում է Նիկոլին, թեև զզվում է հեղափոխականներից։
Իսկ Հայաստանն այդ ընթացքում արնահոսում է՝ տալով 5000 զոհ, կորցնելով Արցախը, սեփական որդիների թողնելով անտառներում ու Բաքվի բանտերում։ Եվ այդքանից հետո դուք արդեն երկրորդ օրն է քննարկում եք երրորդական կազմակերպության չորրորդական նշանակության քվեարկության անիմաստ արդյունքը։

MediaPort-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում պարբերաբար պարծենում է, որ իր տանիքը Ռուսաստանն է, և հենց պաշտոնական Մոսկվան է լռեցնում Հայաստանի ընդդիմության քննադատությունն իր հասցեին: Արայիկ Հարությունյանը որպես ապացույց բերում է այն հանգամանքը, որ հրապարակային խոսքում իրեն քննադատաբար չեն անդրադառնում առաջին, երկրորդ, երրորդ նախագահները, ինչպես նաև Հայաստանի ընդդիմության շարքերում ընգրկված այլ աչքի ընկնող քաղաքական դերակատարները: MediaPort-ի աղբյուրները նաև փոխանցում են, որ Արցախի նախագահի պարծենկոտության չափերն այնքան են անցել, որ հարցը հասել է Մոսկվա՝ արժանանալով խիստ բացասական վերաբերմունքի»:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное